1681 դիտում
14:37 30-11-2018
«Քաղաքացու որոշում» կուսակցությունը նպատակ ունի համընդհանուր բարեկեցիկ պետություն ստեղծել
«Քաղաքացու որոշում» («ՔՈ») սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը նպատակ ունի սոցիալական տարբեր վիճակներում գտնվող ցանկացած քաղաքացու համար ստեղծել բարեկեցիկ պայմաններ ավելի բարձր մակարդակով ապրելու համար:
«[url=https://www.armenpress.am/arm/news/956453.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ այս մասին, լրագրողների հետ զրույցում ասաց «ՔՈ» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի անդամ, պատգամավորության թեկնածու Կարեն Հարությունյանը:
«Մեր կուսակցությունը սոցիալ-դեմոկրատական է, և դրանով արդեն իսկ կարելի է պատկերացում կազմել մեր գործունեության մասին: Մենք նպատակ ունենք համընդհանուր բարեկեցիկ պետություն ստեղծել: Սա նշանակում է, որ սոցիալական տարբեր վիճակներով գտնվող ցանկացած քաղաքացու համար պետությունը կստեղծի բոլոր պայմանները, որպեսզի նա կարողանա տեղափոխվել իր սոցիալական վիճակից ավելի բարձր մակարդակի»,- նշեց Հարությունյանը:
«ՔՈ» կուսակցությունն իր ծրագրերում նախատեսում է ունենալ որակյալ տնտեսություն, որպեսզի հաղթահարվի աղքատությունը, բարձր մակարդակի կրթություն ապահովվի և այլն:
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության պատգամավորի թեկնածու Սուրեն Սահակյանը գնահատելով քարոզարշավի ընդհանուր ընթացքը՝ նշեց, որ լավ կլիներ, եթե այն տեղափոխվեր ավելի գաղափարական դաշտ:
Անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականությանը՝ Սահակյանն ընդգծեց, որ, ըստ իրենց ծրագրի, այն պետք է հիմնված լինի պետական շահի սպասարկման վրա և միջազգային պայմանագրերով Հայաստանի վրա վերցրած պարտավորությունները կատարելու շրջանակներում:
ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին: Քարոզչության ժամանակահատվածը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ն է։ Ընտրական օրենսգրքով սահմանվել է 12-օրյա ժամկետ:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
700 դիտում
10:42 12-01-2025
Ինքնիշխանությունը ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն է․ Նիկոլ Փաշինյան
682 դիտում
09:47 12-01-2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար