211652_close_icon
views-count973 դիտում article-date 16:22 01-09-2024

Մենք պետք է կրթենք այնպիսի նոր սերունդ, որը ունակ կլինի բառիս բուն իմաստով սուվերեն, անվտանգ և բարեկեցիկ պետություն կերտելու․ Մհեր Ավետիսյան

Մհեր Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Տգիտությունը մեղք է 
Մենք պետք է կրթենք այնպիսի նոր սերունդ, որը ունակ կլինի բառիս բուն իմաստով սուվերեն, անվտանգ և բարեկեցիկ պետություն կերտելու:

Ցանկանում եմ, որ այս մտածողությամբ դիմավորենք սեպտեմբերի 1–ը: 
Մենք պետք է մեզ համար մեկընդմիշտ մեկ բան ֆիքսենք. եթե ուզում ենք բարեկեցիկ և անվտանգ պետություն (իսկ ես կարծում եմ, որ ցանկացած ինքնասիրություն և արժեհամակարգ ունեցող հայ պետք է, որ ուզենա սուվերեն, անվտանգ և բարեկեցիկ պետություն ունենալ), ապա պետք է հաղթահարեն տգիտությունը`  նոր սերնդի կրթությամբ լրջորեն զբաղվելով: 

Այն բոլոր կորուստները, ցավը, որոնց միջով անցել է մեր ժողովուրդը, բոլորի հիմքում տգիտությունն է, բոլոր աղետները,  տգետ որոշումների արդյունք են, հետևաբար պետք է հասկանալ, որ տգիտությամբ բարեկեցիկ և անվտանգ պետություն կայացնել հնարավոր չէ: Հետևաբար պետք է հաղթահարել տգիտությունը, իսկ տգիտությունը հաղթահարելու միակ բանաձևը կրթությունն է, սովորելն է:

Սովորել, սովորել և սովորել,
սիրելի երեխաներ։ Շնորհավոր սեպտեմբերի 1-ը։
Մհեր Ավետիսյան »։

 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր