211652_close_icon
views-count14127 դիտում article-date 00:50 01-12-2018

Պետական մեքենա ինձ կցված երբևէ չի եղել, պետությունից էլ վառելիք երբեք չեմ ստացել. Լևոն Քոչարյան

Պետական մեքենա ինձ կցված երբևէ չի եղել, ինչպես նաև պետությունից վառելիք չեմ ստացել երբեք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ երկրորդ նախագահի որդի Լևոն Քոչարյանը՝ այս կերպ արձագանքելով [color=#EF2929]armtimes.com[/color]–ի այսօրվա հոդվածին՝ ըստ որի՝ «Քոչարյանի որդուն ծառայության ողջ ժամանակահատվածում կցված է եղել 404 SS 02 պետհամարանիշի «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենա, որով նա անարգել, օրվա ցանկացած ժամի ելք ու մուտք է կատարել զորամաս, սակայն որպես վարորդ որևէ կոնկրետ գործառույթ չի ունեցել»: Հոդվածում նշվում է նաև, որ «որոշ տեղեկությունների համաձայն՝ Քոչարյանի որդիները ծառայությունն ավարտելուց հետո կամ դրանից շատ չանցած իրենց հաշվին ունեցել են տասը և ավելի միլիոն դոլար»: Լևոն Քոչարյանը սրա կապակցությամբ գրում է. «Թերթի նախկին գլխավոր խմբագիրը շատ հստակ «արձանագրել» էր, որ ես ոչ մի գիշեր չեմ անցկացրել որևէ զորամասում և պետության վառելիքն եմ վատնել: Պետական մեքենա ինձ կցված երբևէ չի եղել, ինչպես նաև պետությունից վառելիք չեմ ստացել երբեք: Ինչ վերաբերում է գումարներին, ես երբևէ նման գումարներ չեմ ունեցել իմ հաշիվներին: Անհամբեր սպասում եմ, երբ են խոսելու դասարանով դասերից փախնելու մասին»։ Հիշեցնենք, որ երեկ նույնպես Ռոբերտ Քոչարյանի որդին գրառում էր կատարել, որում ծառայության վայրից լուսանկարներ էր հրապարակել, և, հերքելով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ավելի վաղ արած հայտարարությունը, նշել, որ գիշերել է ոչ միայն զորամասում, այլև վրաններում՝ Փամբակի լեռներում։

Նմանատիպ նյութեր