2182 դիտում
23:09 01-12-2018
Ոստիկանները բացահայտեցին ավազակային հարձակումը
Նոյեմբերի 30-ին, ժամը 06.12-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Ա․ Ս․-ն և հայտնել, որ ծաղկի խանութներից մեկի աշխատակցի նկատմամբ ավազակային հարձակում են կատարել՝ դանակով սպառնացել և գումար տարել:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ոստիկանները խանութի վաճառողուհուց հաղորդում են ընդունել։ Ըստ նրա՝ նույն օրը, ժամը 05.35-ին, անհայտ անձը դանակի սպառնալիքով դրամարկղից հափշտակել է գումար, բջջային հեռախոս, քաղաքային հեռախոս, 3 վարդ ու դիմել փախուստի:
Պատճառված վնասի չափը պարզվում է:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ և Կենտրոնականի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված հանցագործությունը կատարել է 46-ամյա Ժիրայր Գ․-ն։
Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
7161 դիտում
18:55 21-03-2015
Ավազակային հարձակումը բացահայտեցին գիշերային ծառայություն կատարող ոստիկանները. տեսանյութ
22663 դիտում
17:43 19-04-2016
Մաշտոցի ոստիկանները ժամերի ընթացքում բացահայտեցին Երևանում դեղատան վրա ավազակային հարձակումը
6147 դիտում
13:24 25-12-2017
Ոստիկանները բացահայտեցին ավազակային հարձակումը
Այս բաժնից
1528 դիտում
22:28 31-01-2025
Բողոք՝ Գյումրու նոտարներից մեկի դեմ․ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե․ aravot.am
1396 դիտում
22:20 31-01-2025
Մինչ ընդդիմադիր հռչակած ծակ պրոֆեսորները գուժում էին ճգնաժամի մասին, պարզվեց՝ ՏԱՑ-ը աճել է. Պապոյան