100654 դիտում
20:30 01-12-2018
Խոշոր ու ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են Ford Expedition-ը ու ВАЗ 21091-ը. տուժածներին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա. 4 վիրավորներից 1-ը հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ
Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
Ժամը 18:30-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 85 կմ հատվածում՝ Մաստարա գյուղի վարչական տարածքում բախվել են ВАЗ 21091 մակնիշի 35 PN 094 համարանիշի և Ford Expedition մակնիշի 29 ՏՏ 934 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար-ծառայության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին 099-ի միջից մեծ դժվարությամբ դուրս են բերել ճանապարհային ոստիկաններն ու փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա:
Օպերատիվ են գործել նաև Թալինի հիվանդանոցի բժիշկները, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը վիրավորներին առաջին բուժօգնություն են ցուցաբերել:
Հիվանդանոցից տեղեկացանք, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կաավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Թալինի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել վաշտի հրամանատար Վ. Մալաքյանը, նույն վաշտի 2-րդ դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանը և Թալինի ոստիկանապետ Ս. Մարտիրոսյանը:
Դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետի տեղակալ Արգիշտի Քոթանջյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ քննչական բաժնի ավագ քննիչ Էդգար Հարությունյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Թալինի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դեպքի վայրում մառախուղ է, տեսանելիությունը 1-1,5 մետր է, և ոստիկանները, փրկարարները, բժիշկներն ու քննիչները մեծ դժվարությամբ են աշխատում, տեղում էլ ճանապարհային ոստիկանները ուժեղացված ծառայություն են կատարում, որպեսզի վթար տեղի չունենա:
[color=#CC0000]***
02.12.2018
09:30
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Թալինի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ВАЗ 21091–ը վարել է Շիրակի մարզի Աշոցք քաղաքի բնակիչ, 51-ամյա Գևորիկ Կարապետյանը, Ford Expedition-ը վարել է ԱՄՆ քաղաքացի, Երևան քաղաքի Բուզանդի փողոցի բնակիչ, 54-ամյա Ջորջ Գրինը:
Վթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել վարորդներից Գ. Կարապետյանը, ով ճանապարհին մահացել է և նրա ուղևորուհի, համաքաղաքացի, 47-ամյա Խանում Խաչատրյանը Գյումրու բժշկական կենտրոն են տեղափոխվել, իսկ Ford-ի ուղևորներ, Երևանի բնակիչներ, 54-ամյա Ռազմիկ Աղազարյանը, 34-ամյա Լևոն Մարգարյանը տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն:
Գիշերը ժամը 23:30-ի սահմաններում Գյումրու բժշկական կենտրոնից ոստիկանության Թալինի բաժին հայտնել են, որ Խ. Խաչատրյանը հիվանդանոցում մահացել է:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները ունեն տեղեկություններ, որ ևս մեկ հոգի մարմնական վնասվածքներ է ստացել, ում տվյալները ճշտվում են:[/color]
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 107+
107+