40584 դիտում
14:09 03-12-2018
Մահվան ելքով վրաերթ Գեղարքունիքի մարզում. 29-ամյա պայմանագրային զինծառայողը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը ճանապարհին մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ դեկտեմբերի 2-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20։40-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Գեղամասար գյուղի բնակիչ՝ 24-ամյա Վիկտոր Ցականյանը իր վարած Mercedes մակնիշի 35 TR 654 համարանիշի ավտոմեքենայով Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի 36 կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Արմավիրի մարզի Կողբավան գյուղի բնակիչ՝ 29-ամյա Վարուժան Հարությունյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է համապատասխան ծառայություններ, և դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է, որ վրաերթի ենթարկվածը մահացել է։
Վարորդն ինքնակամ ներկայացել է Ոստիկանության Վարդենիսի բաժին։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քանի որ վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող, փասռի առթիվ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Վարդենիսի ռազմական ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Արթուր Մեսրոպյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+