211652_close_icon
views-count1990 դիտում article-date 10:01 05-12-2018

Կոռուպցիայի քանի դեպք է բացահայտվել հեղափոխությունից հետո․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում կտրուկ ավելացել են կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումները: Այս առումով ուշագրավ է կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վիճակագրությունը: «Ժողովուրդ» օրաթերթը Վիճակագրական կոմիտեից պարզեց, որ 2018թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին կաշառք ստանալու կամ կաշառքի միջնորդության համար հարուցվել էր 431 գործ, նախորդ տարի՝ 132-ը: Ընդ որում, այս տարի հարուցված գործերից միայն 88-ն է բացահայտվել ՀՀԿ իշխանության ժամանակ` հունվար-ապրիլ ամիսներին: Մյուս 343 գործը բացահայտվել է Նիկոլ Փաշինյանի իշխանավարման ժամանակահատվածում: Ինչ վերաբերում է ընդհանրապես կոռուպցիոն բնույթի հանցագործություններին, ապա այս տարի հարուցվել է 1237 նման գործ նախորդ տարվա 515-ի փոխարեն: Եվ կրկին կոռուպցիոն բնույթի գործերից 857-ը բացահայտվել է թավշյա հեղափոխությունից հետո»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր