3137 դիտում
13:31 05-12-2018
Ամբողջ Հայաստանը «կամերաներով» են պատել, իսկ սահմանի անվտանգությունը դեռևս «ժեշտի բանկաներով» է պաշտպանվում. Արթուր Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում անդրադարձել է բանակի մարտունակության բարձրացման անհրաժեշտությանը և պետության կողմից իրականացվող քայլերին:
ՕԵԿ առաջնորդի խոսքով՝ մրցակցող և բարդ տարածաշրջանում, ԼՂ հիմնախնդրի չկարգավորված հիմնախնդրի պայմաններում Հայաստանը պետք է ուշադրություն դարձնի երկու կարևոր հիմնահարցի, առաջին՝ բանակին պետք է վերաբերվի աչքի լույսով և լուծի զինծառայողների բնակարանային խնդիրը:
«Այսօր մեր սպաները ստանում են չնչին աշխատավարձ, պետք է վճռական քայլեր իրականացնել սպաների բնակարանային հարցերը լուծելու համար: Պետությունը պետք է լինի երաշխավորը, որ զինծառայողն ունենա բնակարան, որ Հայաստանում սպան ապրի արժանապատիվ կյանքով: Դա պետության պարտքն ու պատասխանատվությունն է մեր զինվորների և սպաների նկատմամբ»,- նշել է Արթուր Բաղդասարյանը՝ հավելելով, որ ՕԵԿ-ի քաղաքական նպատակներից մեկն է ձեռնարկել լրջագույն օրենսդրական փոփոխություններ՝ այդ մարդկանց խնդիրները լուծելու համար:
Երկրորդ կարևոր խնդիրն, ըստ Արթուր Բաղդասարյանի, բանակի ռազմական անվտանգության աստիճանի բարձրացումն է՝ ռազմական ենթակառուցվածքների հզորացման միջոցով: «Մենք ասում ենք, որ Հայաստանում պետք է անցում կատարվի վարձատրվող բանակի: Մենք «ոչ» ենք ասում, որ ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ Ռուսաստան կամ այլ երկրներ են մեկնում արտագնա աշխատանքի, կտրվում են իրենց ընտանիքներից մի քանի հարյուր դոլար վաստակելու համար: Պետք է օգնենք ու օժանդակենք, որ մարդիկ Հայաստանում ունենան աշխատանք»,- ասել է ՕԵԿ նախագահը:
Նա առաջարկում է երկամյա զինծառայությունը փոխարինել մեկ տարով, իսկ առաջնագիծ գնան ոչ թե 18 տարեկան երիտասարդները, այլ ժամանակակից ռոբոտները: «Դրանք շատ թանկ չեն, պետբյուջեի միջոցները լիովին բավարար են խելացի կառավարման միջոցով մեր զինված ուժերը համալրել ժամանակակից սարքավորումներով: Էդ ո՞նց է՝ ամբողջ Հայաստանը հնարավոր է կամերաներով պատել, իսկ սահմանի մի շարք հատվածներում անվտանգությունը դեռևս ժեշտի բանկաներով են պաշտպանում»,- ընդգծել է Ա.Բաղդասարյանը՝ ավելացնելով, որ սահմանային ենթակառուցվածքները պետք է արդիականացվեն ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1036 դիտում
09:39 20-03-2024
ԱՄՆ Պետդեպարտամենտը հատուկ ուշադրություն է դարձնում ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատմանը. Պատել
Այս բաժնից
802 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
832 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»