211652_close_icon
views-count751 դիտում article-date 13:11 22-01-2025

Բրիտանացի գիտնականները չգիտեն, որ աշխարհի ամենաապահով տեղը Կիրանցի ժեշտի ցանկապատն է ու խորհուրդ են տալիս հատկապես այդ հատված չայցելել. Խաչատրյան

Բրիտանացի գիտնականները չգիտեն, որ աշխարհի ամենաապահով տեղը Կիրանցի ժեշտի ցանկապատն է ու խորհուրդ են տալիս հատկապես այդ հատված չայցելել:  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«Բրիտանական կառավարությունը խորհուրդ է տալիս․

1. Զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահմանից 5 կմ հեռավորության վրա բոլոր ճանապարհորդություններից,
2. Չերթևեկել Նոյեմբերյան-Իջևան M16/H26 միջպետական ճանապարհով։

Ո՛չ բրիտանացի գիտնականները, ո՛չ էլ բրիտանացի հետախույզերը չգիտեն, որ Հայաստանում խաղաղության դարաշրջան է, որ աշխարհի ամենաապահով տեղը Կիրանցի ժեշտի ցանկապատն է ու խորհուրդ են տալիս հատկապես այդ հատված չայցելել, այդ ճանապարհով չերթևեկել․․․․»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Մեծ Բրիտանիան իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս խուսափել դեպի հայ-ադրբեջանական արևելյան սահման ճանապարհորդելուց:

Նմանատիպ նյութեր