1391 դիտում
14:38 05-12-2018
Նախագահ Արմեն Սարգսյանի աջակցությամբ Գյումրիում կընդլայնվի բնական ներկերի արտադրությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
շխատանքային այցով Գյումրիում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի կույրերի միավորման Գյումրու ուսումնաարտադրական ձեռնարկություն, որը բնական հումքով արտադրում է յուղաներկեր և ներկանյութեր:
Նախագահը զրուցել է կույրերի միավորման անդամների և ներկերի արտադրության մեջ ներգրավված աշխատակիցների հետ, ծանոթացել ներկերի արտադրության տեխնոլոգիային, գործունեությունն ընդլայնելու ծրագրերին։ Այն նաեւ սոցիալական նշանակության ծրագիր է, քանի որ դրա արդյունքում ստեղծվում են նոր աշխատատեղեր՝ հիմնականում հաշմանդամների համար: Հանրապետության նախագահը նվիրաբերել է 6,000,000 ՀՀ դրամ՝ ծրագրերն ընդլայնելու համար։
Կույրերի միավորման անդամներն իրենց արտադրած ներկերով ստեղծած յուղանկար են նվիրել Արմեն Սարգսյանին։ Հանրապետության նախագահն ասել է, որ նկարն իր պատվավոր տեղը կունենա նախագահական նստավայրում։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
Նմանատիպ նյութեր
1211 դիտում
12:25 22-06-2014
Հրդեհ ներկերի պահեստում
1049 դիտում
13:33 21-05-2020
Կառավարության աջակցությամբ Սևանում ընդլայնվում է մետաղի մշակման արտադրությունը
Այս բաժնից
772 դիտում
18:37 17-01-2025
Freedom House-ը ողջունել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը
583 դիտում
18:25 17-01-2025
Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել «Հայփոստ»-ի 2025-2030թթ. զարգացման ռազմավարության նախագիծը
1138 դիտում
18:13 17-01-2025
Գրիգոր Մկրտչյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ տնտեսական վարչություն պետ