1052 դիտում
13:33 21-05-2020
Կառավարության աջակցությամբ Սևանում ընդլայնվում է մետաղի մշակման արտադրությունը
Կառավարությունն այսօր ընդունած որոշումներով թույլատրեց «ԱՄԱ կոմպրեսոր» ՀՁ-ին օգտվել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու արտոնությունից: «ԱՄԱ կոմպրեսոր»-ն իրականացնելու է մետաղաթերթերի հումքով պայմանավորված մետաղի մշակման արտադրություն (ք. Սևան)։
Ըստ հիմնավորման, ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 90 մլն դրամի կապիտալ ներդրում, որից 56.5 մլն դրամի ներդրումն արդեն իսկ իրականացվել է սարքավորումներ ձեռք բերելու համար, իսկ 33.4 մլն դրամով նախատեսվում է իրականացնել ցանկում ներկայացված սարքավորումներն ու հումքը ձեռք բերելու համար: Ներկայումս առկա է 57 աշխատատեղ:
Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 4 նոր աշխատատեղ` 159 000 դրամ միջին աշխատավարձով։
Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 45 մլն դրամ, որից 15 մլն դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 30 մլն դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 33.4 մլն դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 2.2 մլն դրամ:
Նմանատիպ նյութեր
1391 դիտում
14:38 05-12-2018
Նախագահ Արմեն Սարգսյանի աջակցությամբ Գյումրիում կընդլայնվի բնական ներկերի արտադրությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
45903 դիտում
10:09 27-12-2017
Արտակարգ դեպք Սևանում. 44-ամյա քաղաքացին ահազանգել է Ոստիկանություն և հայտնել՝ Սևանում ռումբ է դրված, շուտով կպայթի
Այս բաժնից
1036 դիտում
20:45 17-01-2025
Ալեն Սիմոնյանը ԱԺ պատգամավոր Հասանովին 80-ամյակի կապակցությամբ հուշամեդալով է պարգևատրել
652 դիտում
20:21 17-01-2025
Բաքվում ընթացող «դատավարությունները» հակասում են արդար դատաքննության իրավունքի պահանջներին․ ՀՀ ՄԻՊ
520 դիտում
20:08 17-01-2025
Հունվարի 19-ին կկատարվի աղոթք գերիների համար