211652_close_icon
views-count4156 դիտում article-date 00:03 06-12-2018

Նիկոլ Փաշինյանին օգնելու ճիշտ ձևը ոչ թե նրան գովելը, շողոքորթելն է, այլ եղած թերությունները ցույց տալը. Արամ Սարգսյան

[url=https://www.aravot.am/2018/12/01/996372/?utm_source=dlvr.it&utm_medium=facebook&fbclid=IwAR3kVgFUqwmvRdlz8K52eNIJyZetuM08_RBLbDUqYPQjKF3yNOkTpeM-xgE]Aravot.am[/url]-ը գրում է «Մենք» դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Սարգսյանը երեկ մեզ հետ զրույցում դժգոհեց, որ ՔՊ-ն ՀՀԿ-ին է կանչում բանավեճի, ՀՀԿ-ն՝ ՔՊ-ին, դրանով ուզում են ասել, որ դաշտում միայն ՀՀԿ-ն է ու ՔՊ-ն, որ քվեները բաժանվեն նրանց միջեւ։ [b]- Պարոն Սարգսյան, իսկ դուք քննադատո՞ւմ եք իշխանություններին այնպես, ինչպես հանրապետականները։[/b] - Այո, իհարկե, քննադատում ենք։ Ես գտնում եմ, որ Նիկոլ Փաշինյանին օգնելու ճիշտ ձեւը ոչ թե նրան գովելը, շողոքորթելն է՝ դրա պակասը չունի Նիկոլ Փաշինյանը, այլ եղած թերությունները ցույց տալը։ Ու մենակ ցույց տալն էլ բավարար չէ, լուծում է առաջարկել պետք։ Ես ինչ խոսում էի, լուծում էի առաջարկում, բայց Ձեզ պետք է բանավեճ, սկանդալ, դա էլ Հանրապետականն ու ՔՊ-ն հասկացել են, իրենք խաղի մեջ են… ես դա չեմ անում։ - [b]Որպեսզի մեր հոգու վրա մեղք չվերցնենք, առանց բանավեճի ու սկանդալի՝ խնդրում եմ հիմա նշել ձեր լուծումները կոնկրետ խնդիրների շուրջ։ [/b] - Կոնկրետ խնդիրների շուրջ ես ասում եմ՝ այն երկրները, ինչպիսին մենք ենք, որի համար մեկ խնդիրն աշխատատեղերի ստեղծումն է, չի կարող չօգտվել իր բնական ռեսուրսներից։ Մեր տնտեսությունը պիտի հենված լինի բնական ռեսուրսների վրա, եւ պիտի հանքարդյունաբերությունից հասնենք լեռնամետալուրգիայի։ Մանրամասներն՝ [url=https://www.aravot.am/2018/12/01/996372/?utm_source=dlvr.it&utm_medium=facebook&fbclid=IwAR3kVgFUqwmvRdlz8K52eNIJyZetuM08_RBLbDUqYPQjKF3yNOkTpeM-xgE]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր