211652_close_icon
views-count2055 դիտում article-date 11:26 06-12-2018

Քաղաքական բանավեճի ժանրը թույլ նյարդերով մարդկանց համար չէ․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Պետք է արձանագրել, որ հեռուստատեսային բանավեճերն, ըստ էության, առանձին ժանր են, մեծ հաշվով՝ գեղարվեստական ժանր: Եվ այդ ժանրն ունի իր կանոնները, որոնցից առաջնայինը ոչ այնքան փաստերի ճիշտ և սխալ լինելն է, որքան համոզիչ և ներկայանալի խոսելը, վստահ պահվածքը, ամուր նյարդերը: Ընդհուպ մինչև արտաքին տեսքի առանձին բաղադրիչներ կարող են վճռորոշ լինել այս կամ այն բանավեճում հաղթելու համար: Այն հանգամանքը, որ հրապարակային քաղաքականության մեջ առաջնայինը ոչ թե բովանդակությունն ու փաստերն են, այլ համոզիչ, արժանահավատ ներկայանալու ունակությունը, դրսևորվում է Նիկոլ Փաշինյանի օրինակով: Ըստ այդմ, այն նեղսրտման դրսևորումները, թե բանավեճերում քիչ են փաստերը կամ կան փաստերի մանիպուլյացիաներ, կամ փաստերով խոսողը պարտվեց մանիպուլյացիաներ անողին, պարզապես նշանակում են, որ Հայաստանում հեռուստաբանավեճերի ժանրը դեռևս նոր է ու անսովոր քաղաքական դերակատարների համար»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր