1908 դիտում
14:15 06-12-2018
ՀՀ-ի ու ՎԶԵԲ-ի միջև ստորագրված վարկային համաձայնագրի ժամկետը երկարացվեց
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց երկարացնել ՀՀ-ի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2012 թ. նոյեմբերի 23-ին ստորագրված՝ Հայաստանի հյուսիսային սահմանակետերի արդիականացման ծրագրի վարկային համաձայնագրի ժամկետը:
«Համաձայնագրի համաձայն նախատեսվում է Բագրատաշենի սահմանային անցակետի տարածքում, Դեբեդ գետի վրա կառուցել նոր կամուրջ: Վրաստանն իր պատրաստակամությունն էր հայտնել ֆինանսավորել կամուրջի Վրաստանի տարածքում գտնվող հատվածի շինարարությունը, որի արդյունքում 2016 թ. Վրաստանն ու բանկը կնքել են վարկային համաձայնագիր: Արդյունքում Հայաստանին տրամադրված վարկային միջոցները 4.2 մլն եվրո գումարի չափով չեղարկվել են՝ ապահովելով կողմերի հավասար չափով ֆինանսավորումը: Հաշվի առնելով, որ վարկային համաձայնագրի ժամկետն արդեն իսկ լրացել է, անհրաժեշտություն է առաջացել երկարաձգել մինչև 2022 թվականի մայիսի 23-ը»,- ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը:
Նմանատիպ նյութեր
973 դիտում
18:48 17-10-2024
ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև ստորագրված համաձայնագրի ժամկետը կերկարաձգվի 7 տարի ժամկետով
3445 դիտում
21:11 10-02-2022
«Սպասելի որոշում էր». Մամիկոն Ասլանյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարացվեց
Այս բաժնից
877 դիտում
23:41 15-01-2025
Հունվարի 17-ին պիկետ կկազմակերպվի Բաքվում ռազմագերիներին ազատ արձակելու պահանջով
1075 դիտում
22:52 15-01-2025
Ադրբեջանցիները Գանձասարի վանական համալիրը համարում են «աղվանական»
1027 դիտում
21:46 15-01-2025
ՔՊ-ն նենգափոխում է հայ-ամերիկյան հարաբերությունների բովանդակությունը` ի վնաս ՀՀ շահերի․ Արման Թաթոյան