211652_close_icon
views-count2875 դիտում article-date 13:49 06-12-2018

Փաշինյանի, ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի խոսակցությունների ձայնագրությանը կտրվի քրեաիրավական գնահատական. Դատախազություն. Tert.am

Geopolitika.lt կայքում հրապարակվել է ձայնագրություն, որտեղ ներկայացված է ԱԱԾ նախագահ Արթուր Վանեցյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցները: Տեսանյութը հրապարակվել է Blauside յութուբյան էջի կողմից դեկտեմբերի 4-ին: Վերջին գաղտնալսման վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը [url=https://www.tert.am/am/news/2018/12/06/prosecutor/2865191]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց, որ հրապարակված նոր ձայնագրությունը ևս քննության առարկա կդարձվի: «Գաղտնալսված և հրապարակված նոր ձայնագրությունը քննության առարկա կդարձվի ներկայումս ՀՀ ՔԿ-ում քննվող քրեական գործի շրջանակում և դրան կտրվեն քրեաիրավական գնահատականներ»,-ասաց Խաչատրյանը: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2018/12/06/prosecutor/2865191]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր