741 դիտում
19:17 06-12-2018
Լավատես եմ հայ-իտալական հարաբերությունների ապագայի նկատմամբ. Արմեն Սարգսյան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Իտալիայի Սենատի փոխնախագահ Պաոլա Տավերնայի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են սենատորներ Ջիանլուկա Կաստալդին, Վիտո Վատուոնեն, Մաուրո Դել Բարբան:
Նրանք Հայաստանում են ԵԱՀԿ դիտորդական առաքելության կազմում դիտարկելու դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները։
Նշելով, որ Հայաստանն այսօր գտնվում է առանցքային փոփոխությունների շրջափուլում՝ նախագահ Սարգսյանը կարևորել է առաջընթացը ժողովրդավարության ամրապնդման գործում և համոզմունք հայտնել, որ ընտրությունները կանցնեն ազատ և արդար:
Զրուցակիցները խոսել են նաև հայ-իտալական հարաբերությունների մասին, համակարծիք եղել, որ դրանք հաջողությամբ զարգանում են:
Նախագահ Սարգսյանն ասել է, որ լավատես է երկկողմ հարաբերությունների ապագայի նկատմամբ:
Նա հատկապես ընդգծել է տնտեսական, մշակութային ոլորտներում առկա մեծ ներուժը և համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը: Նշելով, որ Հայաստանում արդեն իսկ գործում են որոշ իտալական ընկերություններ, իսկ մի քանի ընկերություններ հետաքրքրություն են ցուցաբերում մեր երկրի հանդեպ, հանրապետության նախագահն ասել է, որ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցությամբ պայմանավորված՝ Հայաստանը կամրջող դեր կարող է խաղալ Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև, ինչն օտարերկրյա գործարարների և ներդրողների առջև բացում է նոր հնարավորություններ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
4001 դիտում
15:58 26-11-2016
Եղե՛ք լավատես Հայաստանի ու մեր ժողովրդի ապագայի հանդեպ. Սերժ Սարգսյանի խոսքը ՀՀԿ նախագահի ընտրությունից հետո
4253 դիտում
09:46 02-09-2016
Արցախի լուսավոր ապագայի նկատմամբ մենք կասկածներ չունենք. նախագահ Սերժ Սարգսյան
1972 դիտում
12:48 29-10-2018
«Հայաստանն ապագայի դարպասն է». նախագահ Արմեն Սարգսյան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
844 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
874 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»