211652_close_icon

«Արթիկ» ՔԿՀ-ում դատապարտյալին տեսակցության եկած քաղաքացուհու մոտից հայտնաբերվել է թմրանյութ

views-count2373 դիտում article-date 15:37 07-12-2018
Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, խուզարկության են ենթարկել դատապարտյալ Դ. Ն.-ին կարճատև տեսակցության եկած քաղաքացուհի Լ. Պ.-ին, որի արդյունքում վերջինիս հեշտոցից հայտնաբերել են 2,84 գրամ, բաց շագանակագույն, փոշենման զանգվածով փաթեթ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից։

Նմանատիպ նյութեր