Մատեո Գենդուզի. Ֆելայնին ինձ խանդում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Արսենալի» կիսապաշտպան Մատեո Գենդուզին անդրադարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մարուան Ֆելայնիի վարքագծին:
Բելգիացին 15-րդ տուրում «Արսենալի» հետ խաղի (2:2) դրվագներից մեկում քաշել էր ֆրանսիացում մազերից:
«Կարծում եմ, այդ դրվագում խանդ կար: Երևի նրան դուր չի գալիս խաղալ կարճ մազերով», ասել է Գենդուզին:
Հիշեցնենք, որ Ֆելայնին երկար տարիներ աֆրո-սանրվածք էր պահում, որը խուզեց նախորդ ամիս: