211652_close_icon
views-count1460 դիտում article-date 22:55 07-12-2018

Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարները հարգանքի տուրք են մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարները ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանի ուղեկցությամբ դեկտեմբերի 7-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Հյուրերը ծաղիկներ են դրել 1915թվականի Հաղոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը։ Գլխավոր քարտուղարները եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Հայոց մեծ եղեռնը հավաստող վավերագրերին ու փաստաթղթերին, դիտել ցուցանմուշները, գրառում կատարել Հուշամատյանում։ Ուկրաինայի խորհրդարանի գլխավոր քարտուղար Պետրո Բոդնարը նշել է. «Անչափ ցնցված եմ։ Մենք պետք է լավ հիշենք մեր պատմությունը եւ ամեն ինչ անենք, որպեսզի նման ողբերգություններն ապագայում այլեւս չկրկնվեն»։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր