3380 դիտում
17:17 08-12-2018
Երկրաշարժի տարելիցին Գյումրիում ներկայացվել է Մոցարտի «Ռեքվիեմ»-ը
1988 թվականի Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին՝ դեկտեմբերի 7-ին, Գյումրու Սև բերդում հայաստանյան առաջատար երաժշտախմբերի կատարմամբ հնչել է Մոցարտի «Ռեքվիեմ»-ը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառումը նախաձեռնել և իրականացրել էր Կամերային երաժշտության ազգային կենտրոնը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
«Այս համերգի գաղափարը ծագել էր դեռևս այս տարվա սկզբին: Որոշել էինք այնպիսի տեղ ընտրել համերգի անցկացման համար, որ բավականին շատ մարդ կարողանա ներկա գտնվել: Ծրագիրն էլ որոշվեց Ռոբերտ Մլքեյանը: Ներգրավեցինք նաև Գյումրու երաժշտախմբերին: Մենք ցանկանում էինք այնպես անել, որ Երևանի և Գյումրու կարող ուժերը միավորվեն մեկ նախագծի շուրջ»,-նշել է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնատար Նորայր Նազարյանը:
Նրա խոսքով՝ նմանատիպ համերգով ևս մեկ անգամ փորձ է կատարվել հարգանքի տուրք մատուցել երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին:
Դիրիժոր Ռոբերտ Մլքեյանն էլ փաստում է՝ այս համերգն առաջին հերթին իր հոգու պարտքն էր: «Ես շատ եմ կապված Գյումրիին, երկար տարիներ աշխատել ու շարունակում եմ աշխատել այստեղ: Պարտադիր համարեցի անպայման երկրաշարժի 30-րդ տարելիցին պետք է հանդես գալ ինչ-որ նախաձեռնությամբ: Հիշելով մեր նահատակներին՝ պետք է ավելի ուժեղ լինենք և շարունակենք ապրել. այս է մեր ուղերձը»,- ասել է Ռոբերտ Մլքեյանը:
Համերգային ծրագրի մեկնարկն ազդարարվել է տերունական աղոթքով և Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ, Միքայել եպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ: Համերգի ընթացքում ելույթ են ունեցել Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան), Հայաստանի պետական կամերային և Տիրամայր Հայաստանի երգչախմբերը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Ռոբերտ Մլքեյան), «Գոհար» երգչախմբի արական կազմը և Գյումրու սիմֆոնիկ նվագախմբի հրավիրյալ երաժիշտները (գեղարվեստական ղեկավար՝ Երվանդ Վարոսյան):
Նմանատիպ նյութեր
16656 դիտում
23:00 05-12-2016
Պատմում են, որ մի անգամ Մոցարտի մոտ է գալիս մի սևազգեստ անծանոթ և պատվիրում գրել ռեքվիեմ․ հետաքրքիր փաստեր
2662 դիտում
15:20 03-12-2018
Ի հիշատակ Սպիտակի երկրաշարժի զոհերի՝ առաջին անգամ հնչեց Բրուքների «Ռեքվիեմ»-ը
2298 դիտում
22:40 05-12-2018
Գյումրիում կկայանան Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ
Այս բաժնից
622 դիտում
11:09 20-10-2024
Ազգային պատկերասրահի հավաքածուն համալրվել է անվանի քանդակագործ Չաքմաքչյանի ստեղծագործություններով
817 դիտում
10:54 20-10-2024
Պետական դավաճանությունը հո պոզով-պոչով չի՞ լինում. Մեսրոպ Առաքելյան
1567 դիտում
10:37 20-10-2024
Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն