211652_close_icon
views-count3852 դիտում article-date 13:35 09-12-2018

Գաղտնալսման գործով իրականացվել է իմ բջջային հեռախոսի վերծանումը, վերականգնվել են բոլոր հավելվածների գրագրությունները. Արթուր Վանեցյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

[url=https://www.tert.am/am/news/2018/12/09/vanetsyan/2867761?fbclid=IwAR2H0iw9ZemBa-SyQt2LZQYj0kWGU2QsRDEt5IUNe3gYgLbFdiy-S7k0VJA]Tert.am[/url]-ը գրում է. Սա ՀՀ պատմության մեջ լինելու է ամենաարդար և աննախադեպ խորհրդարանական ընտրությունը, որում կհամոզվեք մի քանի ժամ անց: Այս պահին ՀՀ ողջ տարածքում օպերատիվ իրավիճակը վերահսկվում է, որևէ արտառոց դեպք տեղի չի ունեցել, բոլոր տեղամասերը սահմանված ժամին բացվել են, եղել է մեկ-երկու դեպք, որտեղ հոսանքազրկում է եղել, բայց շատ արագ այդ ամենը շտկվել է: Այս պահին ամեն ինչ նորմալ է, և համոզված եմ, որ ընտրության ողջ ընթացքում լինելու է նույն կերպ: Այս մասին այսօր իր ընտրությունը կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ազգային անվտանգության տնօրեն Արթուր Վանեցյանը: Հարցին, թե տեղյակ է՝ ով է երկրորդ գաղտնալսման հեղինակը, Վանեցյանն ասաց, որ այն, ինչ ասել է գաղտնալսման ժամանակ, բոլորը լսել են, իսկ ձայնագրությունը մասամբ մոնտաժված է, մոնտաժված է այնքանով, որ այն մասերը, որոնք ձեռնտու չեն գաղտնալսողներին, հանված են: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2018/12/09/vanetsyan/2867761?fbclid=IwAR2H0iw9ZemBa-SyQt2LZQYj0kWGU2QsRDEt5IUNe3gYgLbFdiy-S7k0VJA]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր