8686 դիտում
16:08 10-12-2018
ՀՀ 7-րդ գումարման ազգային ժողովում կլինի 132 պատգամավոր. «Իմ քայլը» դաշինքը կունենա 88 մանդատ, ԲՀԿ-ն՝ 26, ԼՀԿ-ն՝ 18
Ըստ Ընտրական օրենսգրքի՝ Ազգային ժողովը բաղկացած է նվազագույնը 101 պատգամավորից: 6-րդ գումարման Ազգային ժողովն ուներ 105 պատգամավոր և Սահմանադրության պահանջի համաձայն՝ ապահովում էր 30% ընդդիմությունը: Նվազագույն 101-ին գումարվել էր 4 մանդատ՝ ազգային փոքրամասնությունների մանդատները:
ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքներով՝ «Իմ քայլը» դաշինքը ստացել է ձայների 70.44%-ը, ինչից ելնելով, ոչ իշխանական ուժերին տրվելու են լրացուցիչ մանդատներ ԱԺ-ում բավարար չափով ընդդիմությունն ապահովելու համար:
Ընտրական օրենսգրքով մանդատների բաշխումը կատարվում է հետևյալ կերպ. կուսակցությունների կամ դաշինքների ստացած ձայների թիվը (ոչ թե տոկոսները) բազմապատկվում է 101 թվով (ԱԺ-ի մանդատների նվազագույն թվով) և բաժանվում է խորհրդարան անցած քաղաքական ուժերին կողմ քվեարկած քվեաթերթիկների հանրագումարին:
Այսինքն՝ «Իմ քայլի» 884 849 ձայնը բազմապատկվում է 101-ով և բաժանվում 1 մլն 68 հզր 697-ի և ստացվում է 83,6, հետևաբար «Իմ քայլը» դաշինքը ստանում է 84 մանդատ: Նույն կերպ հաշվարկվում են նաև նվազագույն շեմը հաղթահարած ԲՀԿ-ի ու ԼՀԿ-ի մանդատները:
Այսպիսով՝ «Իմ քայլը» դաշինքը կստանա 84 մանդատ, ԲՀԿ-ն՝ 10 մանդատ, «Լուսավոր Հայաստանը»-ը՝ 7 մանդատ, իսկ այդ կերպ ԱԺ-ում 1/3 ընդդիմությունը չի ապահովվի:
ԸՕ-ի 95-րդ հոդվածի 9-րդ կետի համաձայն՝ պատգամավորների 4 մանդատ բաշխվում է ազգային փոքրամասնության ներկայացուցիչների միջև` ընտրություններին նախորդող վերջին մարդահամարի տվյալներով առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնություններից յուրաքանչյուրին մեկ մանդատ սկզբունքով:
Այդ կերպ ևս 4 մանդատ գումարվում է «Իմ քայլի» մանդատներին, և նրանք կունանան 88 մանդատ:
Դրան գումարվում է նաև լրացուցիչ մանդատների թիվը ԲՀԿ-ին և ԼՀԿ-ին, որով նրանք կստանան լրացուցիչ մանդատներ ընդդիմության 1/3 մասը խորհրդարանում ապահովելու համար:
ԲՀԿ-ի 10 մանդատին կգումարվի 16 մանդատ, իսկ ԼՀԿ-ի 7 մանդատին կգումարվի ևս 11-ը և ԼՀԿ-ն կունանա 18 մանդատ:
Հետևաբար, այս պահի դրությամբ ԿԸՀ-ի ներկայացրած արդյունքներով՝
«Իմ քայլը» դաշինքը կունենա 88 մանդատ, ԲՀԿ-ն՝ 26, ԼՀԿ-ն՝ 18:
Յուրաքանչյուր կուսակցությանը հասանելիք լրացուցիչ մանդատների թիվը որոշվում է հետևյալ կերպ. այդ կուսակցության ստացած մանդատների թիվը բազմապատկվում է ԼՄ թվով, ստացված թիվը բաժանվում է լրացուցիչ մանդատներ ստացող կուսակցությունների՝ մինչև լրացուցիչ մանդատներ տալը ստացված մանդատների ընդհանուր թվի վրա, և առանձնացվում են ամբողջ թվերը, որոնք տվյալ կուսակցությանը հասանելիք լրացուցիչ մանդատների թվերն են:
Նմանատիպ նյութեր
3926 դիտում
15:32 27-06-2021
ԱԺ-ում կլինի 107 պատգամավոր. ՔՊ-ն կստանա 71, «Հայաստան» դաշինքը՝ 29, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 7 մանդատ
34569 դիտում
11:08 21-06-2021
Նոր ԱԺ-ն կունենա 107 պատգամավոր. ՔՊ-ն կունենա 71, «Հայաստան» դաշինքը՝ 29, «Պատիվ ունեմ»-ը՝ 7 մանդատ
Այս բաժնից
700 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
568 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
526 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին