211652_close_icon
views-count3926 դիտում article-date 15:32 27-06-2021

ԱԺ-ում կլինի 107 պատգամավոր. ՔՊ-ն կստանա 71, «Հայաստան» դաշինքը՝ 29, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 7 մանդատ

ՀՀ ԱԺ 2021-ի հունիսի 20-ին կայացած ընտրությունների նախապատրաստման և քվեարկության ընթացքում տեղի չեն ունեցել ՀՀ ԸՕ այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքների վրա: Որոշումը կայացվեց ԿԸՀ արտահերթ նիստի ընթացքում:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց, թե ԱԺ-ում ուժերից յուրաքանչյուրը քանի մանդատ կստանա:

Այսպիսով՝ ԱԺ-ում կլինի 107 պատգամավոր: Մանդատները բաշխվել են հետևյալ կերպ.

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 71 մանդատ (ընդհանուր թվի 2/3-րդից ավելին), որոնցից 3-ը՝ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ,

«Հայաստան» դաշինք՝ 29 մանդատ, որոնցից 1-ը՝ ազգային փոքրամասնության ներկայացուցիչ,

«Պատիվ ունեմ» դաշինք՝ 7 մանդատ։

Հիշեցնենք՝ քվեարկության վերջնական արդյունքների ամփոփմամբ ԱԺ անցած երեք ուժերը ստացել էին հետևյալ քվեները.

«Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն՝ 688 761 կամ 53.91 տոկոս,

«Հայաստան» դաշինք՝ 269 481 կամ 21.09 տոկոս,

«Պատիվ ունեմ» դաշինք՝ 66 650 կամ 5.22 տոկոս

Նմանատիպ նյութեր