1916 դիտում
10:01 11-12-2018
Հայաստանի ընտրությունները արտերկրյա լրատվամիջոցներում․ «Ամերիկայի ձայն»
Հայաստանում անցած խորհրդարանական ընտրությունները տարատեսակ արձագանք են ստացել արտերկրյա լրատվամիջոցների կողմից: Շատերն ընդգծում են, որ հաղթանակած ուժի առաջնորդ Նիկոլ Փաշինյանին հաջողվեց անցկացնել Հայաստանում ազատ եւ արդար ընտրություններ, ոմանք էլ՝ մեջբերում հանրապետականներին, ասելով, որ Հայաստանում Հիտլերյան ոճի բռնապետություն է հաստատվում: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4694832.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։
Ամերիկյան [url=https://www.nytimes.com/2018/12/09/world/europe/armenia-election-revolution.html]The New York Times[/url]-ն ընտրություններին նվիրված հոդվածում ընդգծում է, որ կոռուպցիայի եւ հովանավորչության դեմ ապրիլյան բողոքներից հետո իշխանության եկած Փաշինյանը կտրուկ տարբերվում է 1990-ականների վերջից Հայաստանը կառավարող կադրերից: [url=https://www.foxnews.com/world/armenians-vote-for-parliament-pm-looks-to-bolster-support]Fox News[/url] հեռուստաալիքը հիշեցնում է, որ նախընտրական պայքարի ընթացքում Փաշինյանը հին էլիտային մեղադրում էր կոռուպցիայի մեջ՝ միեւնույն ժամանակ, խոստանալով վերականգնել տնտեսությունը, նոր աշխատատեղեր բացել եւ բազմաթիվ հայերի հայրենիք վերադառնալու պայմաններ ստեղծել:
Բրիտանական [url=https://www.thetimes.co.uk/article/reformist-poised-for-poll-victory-in-armenia-bhlv885wn]The Times[/url]-ը հիշեցնում է, որ Նիկոլ Փաշինյանին հաջողվեց խաղաղ բողոքների միջոցով իշխանությունից հեռացնել «Մոսկվայի աջակցությունը վայելող 64-ամյա Սերժ Սարգսյանին, ով ժողովրդի զայրույթն առաջացրեց Սահմանադրության վերաշարադրման եւ իր տասնամյա իշխանությունը երկարացնելու փորձով»:
[url=https://www.bbc.com/news/world-europe-46502681]BBC[/url]-ն ընդգծելով, որ հաղթանակից հետո Նիկոլ Փաշինյանը կարող է առաջ քաշել կոռուպցիայի դեմ պայքարի եւ տնտեսական բարեփոխումների իր ծրագրերը, միեւնույն ժամանակ մեջբերում է, լրատվամիջոցի հաղորդմամբ «Հանրապետական Կուսակցության բարձրաստիճան անդամների, ովքեր մեղադրել են պարոն Փաշինյանին Հայաստանը 1930-ականների Գերմանիա դարձնելու եւ Հիտլեր դառնալու փորձում»: Բրիտանական [url=https://www.theguardian.com/world/2018/dec/09/armenia-votes-in-snap-election-called-by-reformist-pm]Guardian[/url]-ը սակայն հաղորդում է, որ Երեւանի ընտրատեղամասերում քաղաքացիները լավատեսորեն են տրամադրված Փաշինյանի խոստացված քաղաքական փոփոխությունների վերաբերյալ:
[url=https://www.dw.com/en/armenia-goes-to-the-polls-will-the-peaceful-revolution-continue/a-46658548]Deutsche Welle[/url]-ն ընտրություններին նվիրված իր խմբագրականում նշում է. «Հայաստանն աշխարհին ցույց տվեց, որ հեղափոխությունը չպետք է լինի արյունալի», ավելացնելով, որ Հայաստանում կարծես թե իսկապես իշխանության են գալիս նոր ուժեր՝ երիտասարդ գիտնականներ, լրագրողներ, հասարակական գործիչներ: [url=https://www.youtube.com/watch?v=i1pJUvgUszI]Al Jazeera[/url]-ն իր տեսանյութում նշում է, որ պարտված Հանրապետական կուսակցությունը կարող է ընդհանրապես վերանալ՝ միեւնույն ժամանակ մեջբերելով հեղինակի խոսքով Հայաստանում տարածված անեկդոտ, թե որոշ քաղաքացիներ բողոքում են, որ այս ընտրություններին ընտրակաշառք առաջարկող չկար:
Ռուսաստանի լրատվամիջոցները տարակարծիք էին «Իմ Քայլը» դաշինքի հաղթանակի եւ հատկապես՝ Հանրապետական կուսակցության պարտության կապակցությամբ: Պետական [url=https://rg.ru/2018/12/10/partiia-io-premera-armenii-poluchila-kontrol-nad-parlamentom.html]Российская газета[/url]-ն հաղորդում է, որ քանի որ Սերժ Սարգսյանի գլխավորած Հանրապետական կուսակցությանը չի հաջողվում խորհրդարան անցնել, «Փաշինյանի կուսակցությունը, ով կղեկավարի կառավարությունը, իրական ընդդիմություն չի ունենալու»: [url=https://www.gazeta.ru/politics/2018/12/10_a_12089737.shtml]Gazeta.ru[/url]-ն ընդգծում է, որ անցած ընտրությունների գլխավոր անակնկալը ոչ թե «Փաշինյանի կողմնակիցների հաղթանակն էր, այլ՝ նախկին իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից խորհրդարան չմտնելը»: Լրատվամիջոցն ավելացնում է, որ Հանրապետականի կարծիքով «Փաշինյանի կողմնակիցները երկրում վախի մթնոլորտ են փորձում ստեղծել»: Հատուկ ցավով է անդրադարձել Հայաստանի ընտրությունների արդյունքներին ռուսական [url=https://www.rosbalt.ru/world/2018/12/10/1752063.html]Росбалт[/url]-ը, որի կարծիքով, Հայաստանում ընտրողների ցածր ակտիվություն էր եւ դա նշանակում է, որ ժողովրդի մեծ մասը չի վստահում ոչ՛ «նորերին», ի դեմս Փաշինյանի, ոչ էլ «հներին», ի դեմս հանրապետականների: «Հանրապետականներին բաց աջակցելը վտանգավոր է՝ դա հաստատում է երկրով մեկ անցած քաղաքական ռեպրեսիաների ալիքը», գրում է Росбалт-ը եզրակացնելով, որ իրականում ցածր մասնակցությունը նախկին իշխող կուսակցության աջակցությունն է: «Ընդհանուր առմամբ, պարզունակ թվաբանությամբ ստանում ենք հետեւյալ պատկերը. Ընտրություններին չի մասնակցել ընտրողների կեսից ավելին, իսկ հեղափոխական իշխանության օգտին քվեարկել է «մնացորդի» 70.44 տոկոսը: Այնպես որ, արդյունքում Հայաստանում պարտություն են կրել բոլորը, այդ թվում եւ Փաշինյանը»:
Նմանատիպ նյութեր
3976 դիտում
09:13 24-08-2022
Դավադրություն Նյու Յորքում` «Ամերիկայի Ձայն»-ի Պարսկական ծառայության հաղորդավարի դեմ․ «Ամերիկայի ձայն»
6830 դիտում
09:28 17-08-2018
Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները՝ որպես ժողովրդական հանրաքվե Թրամփի նախագահության համար․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
1225 դիտում
09:00 24-10-2024
Փաշինյանի հակառուսական քարոզչությունը տալիս է իր արդյունքները. «Փաստ»
847 դիտում
08:41 24-10-2024
Հայ կինոռեժիսորի ֆիլմի հաջողությունը՝ Մոսկովյան կինոփառատոնում. «Փաստ»