2248 դիտում
13:49 11-12-2018
Արցախի ՄԻՊ-ն ամփոփել է «Մարդու իրավունքներն իմ աչքերով» խորագրով լուսանկարների և տեսանյութերի մրցույթի արդյունքները
Դեկտեմբերի 10-ին Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանի դահլիճում տեղի է ունեցել Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հայտարարած` մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված «Մարդու իրավունքներն իմ աչքերով» խորագրով լուսանկարների և տեսանյութերի մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը:
Ինչպես տեղեկացրին Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն իր ելույթում կարևորել է մրցույթի դերը հասարակության իրավագիտակցության բարձրացման գործում՝ գոհունակություն հայտնելով դպրոցականների ակտիվ մասնակցության և բազմաբնույթ տաղանդավոր գործերի ստացման առթիվ: Նա շնորհակալություն է հայտնել բոլոր մասնակիցներին և աջակիցներին՝ ընդգծելով, որ 2016թ. մեկնարկած՝ մարդու իրավունքների թեմատիկայով ամենամյա մրցույթները շարունակական են լինելու:
Լուսանկարների մցույթում առաջին մրցանակային տեղը զբաղեցրել է Ստեփանակերտի համար 11 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Սոֆի Աբրահամյանը:
Երկրորդ մրցանակային տեղը զբաղեցրել է Ստեփանակերտի համար 3 միջնակարգ դպրոցի 5-րդ դասարանի աշակերտ Անի Դանիելյանը, իսկ 3-րդ տեղը՝ Ճարտարի համար 5 միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանի աշակերտ Վարդան Անդրեասյանը:
Տեսանյութերի մրցույթում առաջին մրցանակային տեղը զբաղեցրել է Քաշաթաղի շրջանի Բազմատուսի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Քրիստինե Հարությունյանը:
2-րդ տեղը՝ Ստեփանակերտի համար 11 ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներ Մանե Մարգարյանը, Աննա Գասպարյանը և Արթուր Ֆարսյանը, իսկ 3-րդ մրցանակային տեղը զբաղեցրել է Հադրութի շրջանի Տողի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Վերոնիկա Ավետիսյանը:
Լուսանկարների և տեսանյութերի առանձին անվանակարգերում առաջին հորիզոնականը զբաղեցրած մասնակիցները պարգևատրվել են 150,000-ական, երկրորդ հորիզոնականը՝ 100,000-ական, իսկ երրորդ հորիզոնականը՝ 50,000-ական ՀՀ դրամով:
Բացի այդ, մրցույթի եզրափակիչ փուլ անցած, սակայն մրցանակային տեղեր չզբաղեցրած 4 մասնակիցներն արժանացել են հատուկ մրցանակների, որոնք հատկացրել է «Անտարես» հրատարակչությունը և ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը: Իսկ մրցույթին մասնակցած, սակայն եզրափակիչ փուլ չանցած 6 մասնակիցներ արժանացել են խրախուսական մրցանակների, որոնք հատկացվել են ԱՀ ՄԻՊ աշխատակազմի գործադիր քարտուղարի, ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարի, ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարի, ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի, Արցախի հանրային հեռուստատեսության ծրագրերի բաժնի տնօրենի կողմից:
Միջոցառմանը ներկա էին նաև մրցութային հանձնաժողովի նախագահ՝ Մարդու իրավունքների երկրորդ պաշտպան Ռուբեն Մելիքյանը, հանձնաժողովի մի քանի անդամներ, ինչպես նաև Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի Արցախի գրասենյակի կառավարիչ Էդվին Գրիգորյանը:
Նմանատիպ նյութեր
1097 դիտում
16:50 03-03-2015
Պարգևատրվել են լուսանկարների՝ «Ես եմ Արցախը» խորագրով մրցույթի հաղթողները
20144 դիտում
13:33 27-12-2017
Գեղարքունիքում ամփոփել են լավագույն զարդարված համայնքներ մրցույթի արդյունքները
7935 դիտում
09:39 12-09-2019
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ ամփոփել է «Ապագան իմ աչքերով» մրցույթը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1111 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
880 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են
1093 դիտում
21:40 19-12-2024
Ադրբեջանը պաշտոնապես միացել է «Իսլամական ութնյակ»-ին