211652_close_icon
views-count20147 դիտում article-date 13:33 27-12-2017

Գեղարքունիքում ամփոփել են լավագույն զարդարված համայնքներ մրցույթի արդյունքները

Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, Գեղարքունիքի մարզպետարանում անցկացվել է մարզպետ Կարեն Բոթոյանի կարգադրությամբ ստեղծված «Լավագույն զարդարված քաղաք» և «Լավագույն զարդարված գյուղ» ամանորյա մրցույթի ամփոփման հանձնաժողովի նիստը։ Հանձնաժողովի կազմը, որում ընդգրկված էին 11 հոգի, ներկայացնում էին մարզպետարանի աշխատակազմը, մարզի մշակույթի և արվեստի ոլորտները։ Համաձայն նախապես հայտարարված կարգի, մինչև դեկտեմբերի 26-ը համայնքները մարզպետարան են ներկայացրել զարդարանքի 20-30 լուսանկարներ և մինչև 2 րոպեանոց տեսանյութեր, որոնց հիման վրա էլ հանձնաժողովը քննարկել է հայտերը, ինչից հետո կայացել է փակ գաղտնի քվեարկություն: Արդյունքում «Լավագույն զարդարված քաղաք» անվանակարգում հաղթող է ճանաչվել Վարդենիսը, իսկ «Լավագույն զարդարված գյուղ» անվանակարգում՝ Լճաշենը։ «Լավագույն զարդարված գյուղ» անվանակարգում երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար Ծովագյուղ և Չկալովկա համայնքները։ Լուսանկարները և տեսանյութերը՝ հետևյալ [url=https://web.facebook.com/BotoyanKaren/posts/1976128882714554?_rdc=1&_rdr]հղումով[/url]։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+

Նմանատիպ նյութեր