211652_close_icon
views-count3274 դիտում article-date 14:29 11-12-2018

Արդարությունից ամենաբարձրագոչը խոսում էր «Իմ քայլը», բայց իր ցուցակներում չկարողացավ հաղթահարել փողի, ազգակցական կապի ազդեցությունը. Հ. Խառատյան. Tert.am

Հասարակական գործիչ Հրանուշ Խառատյանն այսօր հրավիրված ասուլիսին, անդրադառնալով խորհրդարանի արտահերթ ընտրությունների արդյունքներին, նշեց, որ անակնկալներ չկային, և ամեն ինչ ավելի քան սպասելի էր, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2018/12/11/hranush-kharatyan/2869842?fbclid=IwAR3FRY2k-aDPSiwsbarg5qePtyOLCkC4tCm-qELYvptE7_o9zw0gn3Iu0A0]Tert.am[/url]-ը։ «Նախընտրական շրջանում բոլորն իրենց բավական զուսպ էին պահում այնպիսի երևույթների նկատմամբ, որոնք կարող էին ինչ-որ ձևով ազդել հեղափոխությունը լեգիտիմացնելու ընթացքի վրա, և հիմա, կարծես թե, ամբողջ հասարակությունը հիացած է, եթե չասենք հաղթանակով, ապա ընտրությունների արդյունքներով»,-ասաց նա։ Հրանուշ Խառատյանը նշեց, որ հիմա, երբ արդեն ընտրությունների արդյունքները պարզ են, պրագմատիկ խոսակցության ժամանակն է: «Գուցե և սա ուշացած է, բայց, իմ կարծիքով՝ նույնիսկ «Իմ քայլը» դաշինքը, որ արդարության և սկզբունքայնության մասին ամենաբարձրագոչն իրենք էին խոսում, իրենք իրենց ցուցակները միշտ չէ, որ այնպես են կազմել, որ գալով խորհրդարան, մենք տարակույսներ չենք ունենա, թե այս խորհրդարանը կարող է մեզ անակնկալներ մատուցել այն գաղափարների շուրջ, որոնք բերվում են հեղափոխությամբ: «Իմ քայլը» ցուցակները կազմելիս չկարողացավ հաղթահարվել ազգակցական կապը, չկարողացավ հաղթահարել քաղաքական նպատակահարմարությունը, տարբեր կապերի ազդեցությունը՝ փողային, հեղինակավոր ազդեցությունները և այլն»,-ասաց նա: Ըստ նրա՝ այդ ամենն առաջիկայում տարբեր ձևերով կդրսևորվեն՝ կա´մ կոճակ սեղմելով խորհրդարանում, կա´մ ընդհակառակը՝ խիստ սկզբունքային հարցերում ուղղակի քանակական մեծամասնություն ձևավորելով և դրանով ազդելով որոշումների վրա: Հրանուշ Խառատյանը նշեց, որ ինքը «Իմ քայլի» մասին է խոսքում, որովհետև որոշումների վրա ազդելու է այդ ուժը: Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2018/12/11/hranush-kharatyan/2869842?fbclid=IwAR3FRY2k-aDPSiwsbarg5qePtyOLCkC4tCm-qELYvptE7_o9zw0gn3Iu0A0]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր