211652_close_icon
views-count7381 դիտում article-date 21:43 11-12-2018

Նարեկ Սարգսյանի ձերբակալության մասին լուրի հրապարակումը նախընտրական քարոզչության վերջին օրը ուղղակի զուգադիպություն էր. Վ. Օսիպյան

Նարեկ Սարգսյանի ձերբակալության մասին լուրի հրապարակումը նախընտրական քարոզչության վերջին օրը ուղղակի զուգադիպություն էր: Այս մասին [url=https://www.azatutyun.am/]Ազատություն ռ/կ-ի[/url] հետ զրույցում ասել է Երևանի ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը: Հարցին, թե արդյոք հատուկ է Նարեկ Սարգսյանի ձերբակալման լուրը հրապարակվել քարոզարշավի վերջին օրը՝ դեկտեմբերի 7-ին, Վալերիյ Օսիպյանը պատասխանեց. «Հավաստիացնում եմ Ձեզ, որ ուղղակի համընկել է, ես անգամ մտածել եմ մեր լրատվականի պետի հետ՝ արդյոք լուրը տանք, թե ոչ, բայց այդ արանքում երկու-երեք օր էր անցնելու, և չէինք բացառում,որ որևէ մի տեղից՝ հենց մեր գործընկերների մոտից կամ Նարեկ Սարգսյանի հարազատների կողմից տարածվեր այդ լուրը, և բոլորը իմանային: Կաշկանդված չենք , քանի որ չկա որևէ պայմանավորվածություն կամ նախապայման»:

Նմանատիպ նյութեր