1814 դիտում
08:59 13-12-2018
Ինչ հասցրեց անել ամենակարճ կյանք ունեցած ԱԺ-ն․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վեցերորդ գումարման խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանը ՀՀ պատմության մեջ կմնա ԱԺ միակ խոսնակը, որ պաշտոնավարեց ԱԺ լիազորությունների ողջ ընթացքում, պարզապես այդ լիազորությունները կարճ տևեցին` 1.5 տարի:
ԱԺ նախկին նախագահները ինչ-որ պահից դադարեցրել են իրենց պաշտոնավարումը: Իր լիազորություններն ավարտող խորհրդարանը ՀՀ պատմության մեջ կմնա ոչ միայն որպես ամենակարճ կյանք ունեցած, այլև այն հինգ անգամ կազմակերպել է ՀՀ վարչապետի ընտրություն, բայց վարչապետ ընտրել են երկու անգամ. սկզբում Սերժ Սարգսյանին, որը հետո համաժողովրդական ճնշման արդյունքում հրաժարական ներկայացրեց, հետո Նիկոլ Փաշինյանին:
Վերջին երկու անգամները Փաշինյանը չընտրվեց վարչապետ քաղաքական պայմանավորվածության արդյունքում, որպեսզի իրավունքի ուժով դադարեցվեին խորհրդարանի լիազորությունները: Նշենք նաև, որ այս ԱԺ-ն ընդունել է 729 հարց: Այդ հարցերի գերակշիռ մեծամասնությունը ներկայացված է եղել կառավարության կողմից, և միայն 59 օրինագիծ պատգամավորներն են հեղինակել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
4864 դիտում
17:11 01-01-2025
Ձյուն չի լինելու․ օրերը տաքանալու են