3415 դիտում
08:59 14-12-2018
Ինչու Ռուսաստանը չի շնորհավորում Նիկոլ Փաշինյանին. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Այս օրերին իշխանությունը ժամ առ ժամ սպասում է, թե երբ Ռուսաստանից կգա ցանկալի շնորհավորանքը: Սակայն Պուտինը չի շտապում, հնարավոր է ընդհանրապես չանդրադառնա հայաստանյան ընտրություններին: Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը Ռուսաստանի հանդեպ այնքան էլ ընդունելի չէ տեղի վերնախավին: Նրանք այլ հարաբերությունների են սովոր: Ամեն ինչ սկսվեց ՀԱՊԿ քարտուղարի հետ կապված խնդրից, որի առնչությամբ մեր աղբյուրը հետաքրքիր մանրամասներ փոխանցեց:
Երբ իշխանությունը պաշտոնապես բարձրաձայնեց Յուրի Խաչատուրովի հետ կապված իրավական գործընթաց սկսելու մասին, Ռուսաստանում դա մեծ ռեզոնանս առաջացրեց: Այդ օրերին Ռուսաստանում գտնվող Նիկոլ Փաշինյանին ուղղակիորեն ասել են, որ իրենք դեմ չեն ՀՀ քաղաքացի Յուրի Խաչատուրովին իրավական պատասխանատվության ենթարկելուն, բայց միայն այն դեպքում, եթե ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնից նրան հետ կանչեն և նոր թեկնածու առաջադրեն: Հակառակ պարագայում դա նշանակում է այդ կազմակերպության նշանակությունը հավասարեցնել զրոյի: Այս մասին հստակ պայմանավորվածություն է եղել:
Սակայն, ինչպես ասում են, շաբաթը ուրբաթից շուտ եկավ: Փաշինյանը Ռուսաստանում պայմանավորվեց, բայց եկավ Հայաստան ու լրիվ այլ ուղղությամբ տարավ գործընթացը: «Իսկ այդպիսի բաները չեն ներվում»,- ասաց մեր աղբյուրը` հիշեցնելով այդ օրերին Լավրովի կոշտ արձագանքը. «Չէ՞ որ մենք պայմանավորվել էինք»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2812 դիտում
08:45 09-05-2018
ԱՄՆ-ը շնորհավորում է Նիկոլ Փաշինյանին, ակնկալելով սերտ համագործակցել նոր կառավարության ու ժողովրդի հետ
1622 դիտում
09:01 29-06-2021
Շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին. Ջո Բայդեն․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
1225 դիտում
09:00 24-10-2024
Փաշինյանի հակառուսական քարոզչությունը տալիս է իր արդյունքները. «Փաստ»
847 դիտում
08:41 24-10-2024
Հայ կինոռեժիսորի ֆիլմի հաջողությունը՝ Մոսկովյան կինոփառատոնում. «Փաստ»