3156 դիտում
14:36 14-12-2018
Գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը խոսք է ուղղել բանակի անձնակազմին
ԱՀ ՊԲ մամլո ծառայության հաղորդագրության համաձայն՝ Լ. Մնացականյանի ուղերձում ասված է.
«Հարգելի զինակիցներ,
այսօր ես թողնում եմ Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը: Անչափ հպարտ եմ, որ ծառայել և հարկ եղած դեպքում պատրաստակամ եմ լինելու կրկին իմ ծառայությունը բերել այն բանակի շարքերում, որն իր մարտունակությամբ եղել է, կա և շարունակելու է մնալ մեր ժողովրդի պաշտպանության և անվտանգության գլխավոր երաշխավորը:
Ուզում եմ նաև հավաստիացնել, որ իմ համար մեծ պատիվ էր տարիներ շարունակ զինակցել բոլոր այն շարքայիններին, սերժանտներին, ենթասպաներին, սպաներին և գեներալներին, ովքեր իրենց բարեխիղճ ծառայությամբ օրեցօր ամրապնդել ու հզորացրել են մեր պաշտպանական համակարգը:
Լիահույս եմ, որ այսուհետ ևս ձեր յուրաքանչյուրիդ մոտ իշխելու է մեր երկիրն առավել պաշտպանված ու անվտանգ պահելու անկոտրում կամքն ու վճռականությունը: Ձեր գործողություններում եղեք ներդաշնակ, փոխըմբռնող և, որ շատ կարևոր է՝ հայրենյաց պաշտպանի առաքելությանը հավատարիմ:
Շնորհակալություն բոլորիդ համատեղ ծառայության համար»:
Նմանատիպ նյութեր
2505 դիտում
17:48 14-12-2018
«Անչափ հպարտ եմ». գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի խոսքն՝ ուղղված բանակի անձնակազմին
3739 դիտում
21:08 30-10-2018
ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը բանակի շտաբում ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
Այս բաժնից
1033 դիտում
21:33 08-02-2025
Լիբանանում նոր կառավարություն է ձևավորվել. նախարարներից մեկը հայ է
1048 դիտում
20:24 08-02-2025
Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել
1024 դիտում
18:58 08-02-2025
Զարմացած եմ եվրոպացի քաղաքական գործիչների բացասական արձագանքից․ Կոբախիձե