1582 դիտում
10:29 15-12-2018
Ստուգվում է «Հայաստան» հիմնադրամի 10 տարվա գործունեությունը․ «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. ««Հավաստիացնում եմ Ձեզ, որ բոյկոտ չկա Ռուսաստանի հայ գործարարների կողմից: Ես կարծում եմ, որ միայն խոշոր գործարարներին չպետք է ներգրավել այս գործընթացում, այլ այնտեղ ապրող 3 միլիոն հայությանը»,- երեկ այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե մամուլում շրջանառվում էր, որ ՌԴ-ի հայազգի խոշոր գործարարներ բոյկոտել են հեռուստամարաթոնը:
Արշամյանն ասաց, որ հիմնադրամին, բացի գործարար Սամվել Կարապետյանից, նվիրատվություն է արել նախկին վարչապետ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը' 100 հազար ռուբլի, ՌԴ-ից նվիրատու էլ՝ Աշոտ Խաչատրյանը, 100 հազար դոլար է նվիրաբերել հիմնադրամին: Հայկակ Արշամյանի խոսքով` այս դրամահավաքով չեն ավարտվելու աշխատանքները, թվերն ավելանալու են, փորձելու են գնալ Ռուսաստան, Ուկրաինա. «Նաև Միջին Ասիայում մեծ պոտենցիալ կա, հենց նույն Ղազախստանում և Թուրքմենստանում, ուստի չի կարելի նրանց անտեսել»:
Հայկակ Արշամյանը վստահեցրեց՝ այսօր որևէ քաղաքական կուսակցություն չի կարող ազդեցություն ունենալ հիմնադրամի վրա, թեև ինքը ունի համակրանք ներկայիս իշխանության անդամների նկատմամբ, ինքն անկուսակցական է, և հիմնադրամը՝ ապաքաղաքական:
Aravot.am-ի հարցին՝ արդյոք հիմնադրամում կլինե՞ն խոշոր բացահայտումներ՝ ֆինանսական չարաշահումներ (բացի նախկին տնօրենի դեպքից), ինչպես որ տարբեր գերատեսչություններում է լինում, Հայկակ Արշամյանը պատասխանեց. «Հաշվեքննիչ պալատը ոաումնասիրություններ է կատարում հիմնադրամում, հիմնականում ավարտվել է: Քննություններ են կատարվում կապալառուների հետ, հիմնադրամի գործընկերների հետ»: Ընդ որում, Հաշվեքննիչ պալատը, ըստ Արշամյանի, երբեք հիմնադրամում ուսումնասիրություն չի կատարել, սա առաջին անգամ է:
Արշամյանը վստահեցրեց՝ պալատը ստուգում է հիմնադրամի վերջին 10 տարվա գործունեությունը. «Ավելի խորն ուսումնասիրելու են վերջին մի բանի տարվա գործունեությունը: Հունվարի վերջին, հույս ունենք, արդյունքները կլինեն»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3533 դիտում
23:18 16-07-2018
Նիկոլ Փաշինյանը և Պետրոս Թերզյանը քննարկել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետագա գործունեությունը
1400 դիտում
13:53 05-12-2020
«Հայաստան» հիմնադրամի վերջին շաբաթների գործունեությունը ուղղված է եղել մեղմելու մարդասիրական աղետը
2688 դիտում
14:55 05-03-2015
Էրդողանի սնունդը ստուգվում է հատուկ լաբորատորիայում. The New York Times
Այս բաժնից
1225 դիտում
09:00 24-10-2024
Փաշինյանի հակառուսական քարոզչությունը տալիս է իր արդյունքները. «Փաստ»
847 դիտում
08:41 24-10-2024
Հայ կինոռեժիսորի ֆիլմի հաջողությունը՝ Մոսկովյան կինոփառատոնում. «Փաստ»