211652_close_icon
views-count12612 դիտում article-date 23:47 16-12-2018

Աշխարհի ամենահուսալի ավտոմեքենաները՝ մասնագետների կարծիքով

Ամերիկյան CarMD ընկերության փորձագետները հրապարակել են աշխարհի ամենահուսալի մեքենաների վարկանիշը: Առաջին տեղը գրավել են Toyota մակնիշի մեքենաները: Փորձագետները հետազոտել են վերջին 22 տարում թողարկված 5,6 մլն մեքենա, և ուսումնասիրել յուրաքանչյուր մակնիշի մեքենաների շարժիչների անսարքությունների քանակը: Ուսումնասիրությունների արդյունքում Toyota ընկերության արտադրած շարժիչները համարվել են ամենահուսալին: Ցանկում երկրորդ տեղը զբաղեցրել են Acura մակնիշի մեքենաները, երրորդը՝ Hyundai մակնիշի ավտոմեքենաները: Առաջին հնգյակը եզրափակում են Honda և Mitsubishi մեքենաները: CarMD-ի մասնագետները առանձին բաղադրիչներով նշել են նաև Subaru, Buick, Mercedes-Benz, Lexus և Nissan մեքենաների հուսալիությունը:

Նմանատիպ նյութեր