44951 դիտում
09:34 17-12-2018
Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Ford Transit-ները. կան վիրավորներ. պատճառը մերկասառույցն է եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Նաիրի Գասպարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 14-ին Շիրակի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով։
Ժամը 15։30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարի 118 կմ հատվածում բախվել էին Արագածոտնի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ՝ 30-ամյա Ռոբերտ Ֆահրադյանի վարած Ford Transit մակնիշի 928 ՕP 61 համարանիշի և Վարդենիս քաղաքի բնակիչ՝ 23-ամյա Աշոտ Զաքարյանի վարած Ford Transit մակնիշի 34 FQ 132 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Զաքարյանի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 36-ամյա Արտակ Դանիելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրիի բժշկական կենտրոն, իսկ գիշերը ժամը 23։20-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոն է դիմել բուժօգնություն ստանալու նպատակով վարորդներից Ա. Զաքարյանը։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Ախուրյանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը, քանի որ ճանապարհը մաքրված չի եղել ձյունից, և միայն վթարից հետո նոր բարեհաճեցին պատկան մարմինները ճանապարհին շաղ տալ աղ ու ավազ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+