211652_close_icon
views-count3285 դիտում article-date 18:23 17-12-2018

Իջևանում կատարված բնակարանային գողությունը բացահայտվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հոկտեմբերի 31-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացուհին հայտնեց, որ նույն օրը ժամը 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում, ինչ-որ մեկը մտել է Իջևանի Տերյան փողոցի իր տուն և գողացել պլազմային հեռուստացույց, որդու որսորդական հրացանն ու այլ իրեր: Դեպքի վայր մեկնած ոստիկանության օպերատիվ խումը արձանագրեց, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են բնակարանի լուսամուտի երկաթյա ճաղավանդակը, բացել են լուսամուտն ու մտել ներս: Մատնահետքեր չկային՝ գործել էին ձեռնոցներով: Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների ու քննչական գործողությունների շնորհիվ կասկածներ առաջացան, որ հանցագործությունը հնարավոր է կատարած լինի իջևանցի Մարտուն Սահակյանը: Նա դեկտեմբերի 2-ին հայտնաբերվեց և գողություն կատարելու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Իջևանի բաժին: Քննչական փորձարարության ընթացքում գողոնն ամբողջությամբ հայտնաբերվել ու առգրավվել է: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի գողության ու զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելու կամ շորթելու հատկանիշներով: Քննությունը շարունակվում է: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր