1885 դիտում
21:36 17-12-2018
Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի շրջանակներում ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը հանդիպում է ունեցել ՌԴ գործընկերոջ հետ
Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի շրջանակներում ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը հանդիպում է ունեցել ՌԴ ԱԻ նախարար Եվգենի Զինիչևի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման ուղղությամբ հայ-ռուսական փոխգործակցության հարցեր:
Հանդիպման ընթացքում մասնավորապես նշվել է, որ արտակարգ իրավիճակների ոլորտում հայ-ռուսական արդյունավետ համագործակցության ցայտուն օրինակ է հանդիսանում Հայաստանում գործող Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնը, որի մասնագետները պատրաստ են արձագանքելու ոչ միայն Հայաստանում և Ռուսաստանում տեղի ունեցող արտակարգ իրավիճակներին, այլև իրականացնում են համատեղ նախագծեր երրորդ երկրների տարածքներում, մասնագետներ են պատրաստում արտակարգ իրավիճակների կանխարգելման և դրանց հետևանքների վերացման ոլորտում:
Կենտրոնի ստեղծումից երեք տարի անց Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ավելի քան 350 աշխատակից արդեն իսկ վերապատրաստվել է, իսկ 70 հայ մասնագետ վերապատրաստում է անցել Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության բուհերում: Այս տարի կենտրոնը իրականացրել է ամենամեծ մարդասիրական աջակցությունը, որի շրջանակներում ՀՀ և ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունների հետ համատեղ ջանքերով Սիրիա է ուղարկվել շուրջ 100 տոննա սննդամթերք:
Հանդիպման ավարտին կողմերը երկուստեք կարևորել են գործընկերային համագործակցության զարգացումը և պատրաստակամություն են հայտնել առավել ամրապնդելու և ընդլայնելու առկա փոխգործակցության շրջանակները:
Նմանատիպ նյութեր
3892 դիտում
12:18 22-02-2020
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն Արցախ կատարած այցի շրջանակում Արցախի իր գործընկերոջ հետ այցելել է զորամասեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1204 դիտում
21:59 22-12-2024
Գյումրիում վառվել են գլխավոր տոնածառի լույսերը
1171 դիտում
17:10 22-12-2024
Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
1000 դիտում
14:39 22-12-2024
Տիգրան Մկրտչյանը ներկա է գտնվել Հունաստանի ռազմական ակադեմիայի սաների երդման հանդիսավոր արարողությանը