1336 դիտում
14:31 18-12-2018
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի պարզաբանումը թակարդն ընկած արջի դեպքով նշանակված 30.000 դրամ տուգանքի վերաբերյալ
Սույն թվականի նոյեմբերի 10-ին Օհանավան համայնքի վարչական տարածքի ձորակում Ոստիկանության Աշտարակի բաժնի կողմից հայտնաբերվել էր թակարդի մեջ խճճված գորշ արջ։
Ոստիկանության կողմից հարուցված վարույթի արդյունքում ստացված նյութերի հիման վրա` Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը կիրառել է համապատասխանող օրենսդրական նորմ՝ նշանակելով քաղաքացու նկատմամբ 30.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Համաձայն Ոստիկանության կողմից ստացված նյութերի՝ քաղաքացին թակարդը տեղադրել է գայլ որսալու նպատակով։
Արջը մասնագետների կողմից ազատվել և բաց է թողնվել վայրի բնություն։
Հիշեցնում ենք, որ բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն անդրկովկասյան գորշ արջի որսի և (կամ) ոչնչացման դեպքում` յուրաքանչյուր միավորի (անկախ տարիքից) համար կենդանական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագինը կազմում է 1 մլն. դրամ (հատուկ պահպանվող տարածքներում՝ հնգապատիկի չափով), ինչպես նաև եթե իրավախախտման արդյունքում պատճառվել է խոշոր վնաս (ապօրինի որսի դեպքում խոշոր վնաս է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը գերազանցող գումարը), ապա իրավախախտը ենթակա է քրեական պատասխանատվության համապատասխան օրենսգրքի 294-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով:
[b]ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
934 դիտում
13:50 22-12-2024
Գևորգ Պապոյանը ընդունել է մի խումբ քաղաքացիների, ծանոթացել նրանց խնդիրներին
997 դիտում
13:34 22-12-2024
Ազգային ժողով են այցելել մայրաքաղաքի մի շարք կրթական հաստատությունների սաներ
712 դիտում
12:57 22-12-2024
Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում