2603 դիտում
09:01 19-12-2018
Ավինյանն անկեղծ է, բայց ոչ մինչև վերջ. ինչ է լինելու «Իմ քայլի» ներսում «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. ««88 հոգանոց ֆրակցիայում, որտեղ ներառված են տարբեր քաղաքական հայացքների տեր մարդիկ, չեն կարող չլինել որոշակի բախումներ, քննարկումներ, քննադատություն իրար նկատմամբ, և կարծում եմ՝ իրական ընդդիմության խնդիր մենք չենք ունենալու, որովհետև «Իմ քայլը» դաշինքի ներսում նմանատիպ քննադատություն լինելու է»,– նախօրեին նման միտք է հայտնել փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը՝ NEWS.am–ին տված հարցազրույցում:
Առաջին հայացքից Ավինյանի այս գնահատականը բավական իրատեսական է: Հեղափոխությամբ իշխանության եկած ուժը օբյեկտիվորեն ունի մոնոլիտության, ներքին փոխազդեցությունների կարգավորման խնդիր: Ասել է թե, ներքին հակասություններն իշխող թիմում անխուսափելի են թե՛ օբյեկտիվ ու ներքին պատճառներով, թե՛ արտաքին պատճառներով՝ իշխանությանն այս պահին հակազդող այլ դերակատար չկա, ինչը ստեղծում է նպաստավոր պայմաններ ներիշխանական հակասությունների դրսևորման համար՝ բացառելով պաշտպանվելու ու կոնսոլիդացվելու անհրաժեշտությունը:
Ամեն դեպքում, ինչքան էլ որ իրատեսական թվան այս գնահատականները, կան որոշակի խնդիրներ: Նախ, դժվար է պատկերացնել, թե ինչպես են թեկուզև տարբեր քաղաքական հայացքներ ունեցող մարդիկ, օրինակ, վիճարկելու Փաշինյանի այս կամ այն նախաձեռնություն, եթե հայտնվել են ԱԺ–ում հենց Փաշինյանի շնորհիվ:
Մյուս խնդիրն այն է, որ իշխանության հախուռն ձևավորումը՝ պայմանավորված հեղափոխության հախուռն էությամբ, փաստացի շարունակվեց նաև, երբ ավելի հանդարտ պայմաններում մի կողմից համալրվում էր ՔՊ–ն, մյուս կողմից կազմվում էր «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը: Ցուցակի կազմման գործընթացն ակնհայտորեն ընթանում էր ոչ միայն կուլիսային պայմանավորվածությունների միջավայրում՝ հասարակական տարբեր շրջանակների աչքից հեռու, այլև ցույց էր տալիս, որ որևէ ներկուսակցական դեմոկրատիայի մեխանիզմ գոյություն չունի:
Այսինքն, ցուցակը կազմվում էր ՔՊ–ի և հեղափոխության ավանգարդը կազմող նեղ շրջանակի հայեցողության շրջանակներում: Հետևաբար ցուցակի առաջատար կամ հետնապահ տեղերում հայտնվածները, ԱԺ անցածներն ու չանցածները քաղաքական կախվածության մեջ են հայտնվում ոչ միայն Փաշինյանից ու նրա վարկանիշից, այլև ՔՊ–ի ու իշխանության նեղ վերնախավից ու դրա առանձին խմբերից:
Սա, իհարկե, չի նշանակում, որ ներքին հակասություններ իշխանության ներսում չեն լինելու: Բնականաբար, լինելու են: Բայց նախ՝ այդ կոնֆլիկտներն ու կոնֆլիկտող կողմերը միշտ ստորադասվելու են Փաշինյանի անձին, այնուհետ՝ այդ անձից ներքև գտնվող իշխանական նեղ վերնախավի շահերին:
Երկրորդ՝ այդ կոնֆլիկտների արտահայտման քաղաքական մեխանիզմներ չեն ներմուծվել ի սկզբանե, ինչը նշանակում է, որ վտանգ կա, որ դրանք դառնան ներկուսակցական ինտրիգներ ու կուլիսային սակարկումներ, որոնք ոչ միայն որևէ կապ չունեն հանրության հետ, այլև ամեն անգամ հասնելով որոշակի էսկալացիայի՝ դառնալու են Փաշինյանի կարգավորման առարկան՝ երիցս բարձրացնելով նրա՝ առանց այդ էլ բարձր, թիմի հանդեպ ահռելի առավելություն ունեցող քաղաքական կշիռը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
4318 դիտում
11:21 31-12-2016
Մեր ձգտումների մեջ մենք անկեղծ ենք, և գնալու ենք մինչև վերջ. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ամանորյա ուղերձը
2588 դիտում
19:18 05-05-2022
Հարցեր Նիկոլ Փաշինյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին. Արդյո՞ք մինչև վերջ նրանք անկեղծ են
2648 դիտում
10:54 12-01-2021
Լքողներ էլի կլինեն. ինչ է կատարվում «Իմ քայլի» ներսում. «Ժողովուրդ»
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը