4540 դիտում
10:51 19-12-2018
Թարգե՛ք խմելը․ խմիչքների 1 լիտրի համար ակցիզային հարկը 2019-ին կդառնա 835 դրամ․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Վերջին շրջանում մեր հանրապետությունում թանկացումներ նկատվում են ոչ միայն լայն սպառման ապրանքների, այլև ալկոհոլային խմիչքներին, մասնավորապես՝ գինու, օղու, գարեջրի շուկաներում:
Այսպես, ՀՀ վիճակագրական կոմիտեից «ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ գինու շուկայում միայն նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, արձանագրվել է 0.2 տոկոսի չափով թանկացում: Գարեջրի ոլորտում նշված ժամանակահատվածում այդ թանկացումը կազմել է 0.1 տոկոս: Իսկ ահա օղին թանկացել է 0.5 տոկոսով:
Ալկոհոլային այս խմիչքների շուկայում թանկացումներն անխուսափելի կլինեն: Չէ՞ որ հարկային օրենսգրքով աճել են ակցիզային հարկի դրույքաչափերը: Ըստ մասնագետների՝ պատճառը այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ մտած հարկային օրենսգրքի փոփոխություններն են:
Ինչպես հայտնի է, Հարկային օրենսգրքի այս փոփոխությունները պայմանավորված են ԵՏՄ անդամ երկրների ընդհանուր մաքսային դրույքաչափերով: Արդյունքում խմիչքները շարունակելու են թանկանալ նաև հաջորդ տարի:
Նշենք, որ սպիրտային խմիչքների 1 լիտրի համար ակցիզային հարկն այս տարվա համար կազմել է 725 դրամ, բայց հաջորդ տարում այն կդառնա 835 դրամ, իսկ ահա 2020-ին՝ 960 դրամ: Ասել է թե՝ թարգե՛ք խմելը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
43143 դիտում
09:10 31-05-2018
Օդանավերում լավ տեղերի համար 50-100 դոլար հավելյալ գումարներ են վերցրել. «Փաստ»
Այս բաժնից
1231 դիտում
09:00 24-10-2024
Փաշինյանի հակառուսական քարոզչությունը տալիս է իր արդյունքները. «Փաստ»
853 դիտում
08:41 24-10-2024
Հայ կինոռեժիսորի ֆիլմի հաջողությունը՝ Մոսկովյան կինոփառատոնում. «Փաստ»