211652_close_icon
views-count37150 դիտում article-date 17:09 19-12-2018

Մահաբեր մայրուղու հարևանությամբ բնակվող քաղաքացիներն ասում էին. «Նախարարի պաշտոնակատարը, ՃՈ վաշտի հրամանատարն ու ճանշինը դարման եղան մեր վերքին». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ դեկտեմբերի 18-ին, Երևան-Մեղրի ավտոճանապարհի Վայքի վարչական տարածքում գտնվող փլուզված ճանապարհահատվածի կապիտալ հենապատի կառուցման աշխատանքները մրցույթում շահած շինարարական կազմակերպության աշխատակիցները շարունակում են իրականացնել։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, շինարարներն աշխատանքները կատարում են վաղ առավոտից մինչև ուշ երեկո և ցուցաբերում են սրտացավ մոտեցում ու պահպանում են նաև որակը։ Փլուզման վայրի հարևանությամբ ապրողներն ասում էին. «Այ հիմա հավատում ենք, որ աշխատանքները մեծ թափով առաջ են ընթանում, ու մարդիկ դրան զուգահեռ նաև որակ են ապահովում։ Մեր շնորհակալությունն ենք ուզում փոխանցել տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանին, «Հայավտոճան» ընկերության տնօրեն Գոռ Ավետիսյանին, աշխատանքները կատարող ընկերության տնօրինությանը, որ նման ամուր հիմքով հենապատ են կառուցում։ Վստահ ենք, որ երկար տարիներ նշված հատվածում այլևս փլուզում տեղի չի ունենա։ Ուզում ենք նաև հատուկ շնորհակալություն հայտնել ոստիկանությանը, ինչպես նաև Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողներին, հանձինս վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի, ովքեր 24 ժամյա ծառայություն են կատարել այս հատվածում, նույնիսկ տեղացիներս կատակում էինք՝ ասելով. «Ճամփեն փլուզվեց, վտանգը չոքեց մեր դռներին, տեղի գաին էլ պոստ դրեց»։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 54+
54+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր