211652_close_icon
views-count27143 դիտում article-date 23:15 27-11-2018

Գյուղացիներն ասում էին. «Այս անգամ Ազգային ժողովում մեր պատգամավորը լինելու է ո՛չ մականունավոր, ո՛չ կոռումպացված, ո՛չ էլ կրիմինալ. նա «մեր վերքին դարման կլինի». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Երջանիկ, անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն»: Այս կարգախոսով է իր քարոզարշավը սկսել «Իմ քայլը» դաշինքի կողմից Արարատի մարզում որպես պատգամավորի թեկնածու առաջադրված, 9-րդ համարի ներքո՝ Ռոման Մուրադյանը: Այսօր՝ նոյեմբերի 27-ին Ռ. Մուրադյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում իր թիմակիցների հետ հանդիպումներ է ունեցել Արարատի մարզի Դաշտավան և Դարակերտ գյուղերի բնակիչների հետ: Թեկնածուն գյուղաբնակներին է ներկայացրել իր նախընտրական ծրագիրը, այնուհետև լսել նրանց: Երկուստեք զրույցը անցել է անկեղծ մթնոլորտում: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Ամենակարևորը, մեր թեկնածուն ՝ Ռոմանը, մականունավոր չի, կրիմինալ պատմություններում չկա, իսկ մեր մարզում, սաղ Հայաստանը գիտի, թե ինչքան մականունավոր ու կրիմինալ դեպուտատներ ենք ունեցել: Դեպուտատներ, ովքեր ընտրությունից ընտրություն էին գյուղ գալիս: Մենք վստահ ենք, որ Ռ. Մուրադյանը, ընտրվելով Ազգային ժողովի պատգամավոր, մեր խնդիրները ոչ միայն բարձրաձայնելու է օրենսդիր մարմնում, այլ նաև հետամուտ է լինելու, որպեսզի գործադիր իշխանությունը թև ու թիկունք լինի գյուղացուն: Մենք մեր որոշումը արդեն կայացրել ենք. Ռ. Մուրադյանին ենք 5 տարի վստահելու Ազգային ժողովում մեր ձայնը ու նա է լինելու մեր դեսպանը, խորհրդարանում»: [b]Ներկայացում ենք պատգամավորի թեկնածուի կենսագրությունը.[/b] Ռոման Գագիկի Մուրադյանը ծնվել է 1981 թ. նոյեմբերի 20-ին Երևանում 1988-1998 թթ. սովորել է Սուրեն Սպանդարյանի անվան, ինչպես նաև Երևանի թիվ 81 միջնակարգ դպրոցներում 1998-2002 թթ. սովորել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայում, մասնագիտությունը՝ տնտեսագետ-ֆինանսիստ 1999-2001 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում՝ ՀՀ ՆԳՆ ներքին զորքեր 2005-2007 թթ. սովորել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի «Քաղաքագիտություն» բաժնում և ստացել քաղաքագիտության մագիստրոսի աստիճան 2007 թ. թողարկել է գիտական հոդված անհատի բրենդի ստեղծման տեխնոլոգիանների վերաբերյալ ՀՀ ԳԱԱ միակ գիտահանրամատչելի հանդեսում՝ «Գիտության աշխարհում»-ում 2013-2015 թթ. զբաղվել է մասնավոր բիզնեսով՝ հիմնելով և ղեկավարելով «Նավթ և գազ», «Թրեք ստոպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները 2016-2018 թթ. աշխատել է ՀՀ Գյուղատնտեսության նախարարություն՝ որպես Սննդի անվտանգության պետական ծառայության Երևանի կենտրոնի պետ 2016 թ-ին գյուղատնտեսության նախարարի կողմից պարգևատրվել է շնորհակալագրով 2016 թ-ին ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճան 2017-2018 թթ. եղել է ՀՀ ԳՆ ՍԱՊԾ-ի պետի խորհրդական 2017 թվականից Համաշխարհային Կրթական Հետազոտական Դաշինքի բարձրագույն խորհրդի անդամ է 2018 թ-ին մեկնել է ԱՄՆ՝ Ֆրեզնո, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ամրապնդման և զարգացման ծրագրի շրջանակում 2015 թվականից ակտիվորեն աջակցել և մասնակցել է ՔՊ կուսակցության նախաձեռնած միջոցառումներին՝ լինելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համախոհ 2018 թ. նոյեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններում «Իմ Քայլը» դաշինքի կողմից առաջադրվել է Արարատի մարզում՝ որպես պատգամավորի թեկնածու՝ հանդես գալով 9-րդ համարի ներքո: Ամուսնացած է, ունի 2 զավակ՝ մեկ դուստր և մեկ որդի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր