Իրանի տարածքում նավթի ու գազի 40 նոր հանքավայրեր են հայտնաբերվել
Իրանի իշխանությունները հայտարարել են նավթի ու գազի մոտ 40 նոր հանքավայրերի հայտնաբերման մասին։ Այդ մասին, ինչպս հաղորդում է Tass-ը, հայտնել է Իրանի նավթի ազգային ընկերության հանքավայրերի հետախուզման դեպարտամենտի ղեկավար Սալեֆ Հենդին:
Վերջինիս խոսքով՝ իրենք հույս ունեն մոտ ժամանակներս ձեռնամուխ լինել դրանց յուրացմանը:
«Ներկայում Իրանը ածխաջրածինների հետախուզում է իրականացնում իր 60 տոկոս կազմող տարածքում, այդ թվում՝ այնտեղ, որտեղ մինչև վերջին ժամանակներս նման որոնումներն անհեռանկարային էին համարվում»,- մեջբերում է Հենդիի խոսքը IRNA գործակալությունը:
Նշվում է նաև, որ հայտամրցույթին ներկայացնելու են պատրաստ ածխաջրածինների նոր հայտնաբերված հանքավայրերի 14 բլոկներ: