950 դիտում
17:03 11-12-2022
Ադրբեջանը նոտա է հղել Ռուսաստանին՝ Լեռնային Ղարաբաղում հանքավայրեր այցելելու հարցով
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ադրբեջանական կողմը բազմիցս դիմել է խաղաղապահ զորամիավորման հրամանատարությանը՝ նրանց տեղակայման վայրերում բնական ռեսուրսների «ապօրինի շահագործումը» կանխելու, ինչպես նաև միջավայրի վրա դրա բացասական ազդեցության հետևանքները վերացնելու համար: Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ այս առիթով Ադրբեջանը դիվանագիտական նոտա է հղել Ռուսաստանին։
Նշվում է, որ շատ դեպքերում ադրբեջանական կողմի այս հորդորներին պատասխան չի տրվել, խաղաղապահ զորախմբի կողմից ոչ մի միջոց չի ձեռնարկվել «Ադրբեջանի բնական պաշարների ապօրինի շահագործումը կանխելու համար»։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 10-ին, ադրբեջանական կողմը, հիմք ընդունելով Արցախի Հանրապետությունում տեղակայված՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը նախապես ուղղված՝ Մարտակերտի շրջանի հանքավայրերում դիտարկում անցկացնելու գրությունը, ծրագրում էր իրականացնել այցելություն Դրմբոնի և Կաշենի հանքավայրեր։ Խաղաղապահ զորակազմի հրամանատարության կողմից, համաձայն իրենց վերադաս մարմինների հրահանգի, թույլատրվել է մեկանգամյա տեսողական այց վերը նշված հանքավայրեր։

Նմանատիպ նյութեր
6837 դիտում
16:18 24-02-2016
Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին
538 դիտում
12:09 13-07-2023
Ադրբեջանը Հայաստանին վերագրում է հանքավայրեր, որոնք պարզապես գոյություն չունեն․ Նիկոլ Փաշինյան
2731 դիտում
23:31 15-10-2019
Ադրբեջանը բողոքի նոտա է հանձնել Ռուսաստանին՝ պատգամավոր Զատուլինի՝ Արցախ կատարած այցի պատճառով
Այս բաժնից
829 դիտում
14:25 19-01-2025
Արևմուտքը փորձում է Սերբիայում «գունավոր հեղափոխություն» կազմակերպել. նախագահ Վուչիչ
712 դիտում
13:56 19-01-2025
Գազայի հատվածում ուժի մեջ է մտել hրդադարի ռեժիմը
775 դիտում
13:31 19-01-2025
Առնվազն վեց բերման ենթարկված Թբիլիսիում «փակ դիմակներով» ցույցերի ժամանակ