541 դիտում
12:09 13-07-2023
Ադրբեջանը Հայաստանին վերագրում է հանքավայրեր, որոնք պարզապես գոյություն չունեն․ Նիկոլ Փաշինյան
Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի եւ հուլիսի 6-ի նույնաբովանդակ որոշումների մեջ որոշակի նյուանսային տարբերություններ կան: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժն ապահովելու վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշումներին:
«Եթե փետրվարին Ադրբեջանի կառավարությունն ասում էր, թե բնապահպանական ակցիան իր կողմից չի կազմակերպվել եւ դա քաղհասարակության ինքնաբուխ գործողություն է, հիմա նման բան ասելու հնարավորություն չունի, որովհետեւ հիմա արդեն Լաչինի միջանցքն արգելափակված է Ադրբեջանի բացառապես պետական կառույցների գործողությունների պատճառով: Հետեւաբար, Արդարադատության միջազգային դատարանի որոշմամբ վերահաստատվում եւ էլ ավելի է ամրապնդվում Ադրբեջանի կառավարության պատասխանատվությունը ԼՂ-ում խորացող հումանիտար ճգնաժամի համար:
Ադրբեջանի «բնապահպանական» ակտիվությունն, այնուամենայնիվ, շարունակվում է եւ հիմա էլ այդ երկիրը փորձում է Հայաստանին բնապահպանական բնույթի մեղադրանքներ ներկայացնել պաշտոնական եւ ոչ պաշտոնական մակարդակով: Ընդ որում, սրա համար Ադրբեջանը Հայաստանին վերագրում է հանքավայրեր, որոնք պարզապես գոյություն չունեն, բարձրաձայնում է հանգամանքներ, որոնք մտացածին են, մատնանշում է որոշումներ, որոնք բոլորովին ուրիշ բանի մասին են, հիշատակում է կոնվենցիաներ, որոնք վերաբերելի չեն:
Հայաստանի պետական եւ մասնավոր հատվածի կազմակերպություններն, իհարկե, հատ-հատ ի ցույց են դնում եւ կշարունակեն ի ցույց դնել Ադրբեջանի մեղադրանքների մտացածին լինելը»,-հայտարարեց Փաշինյանը:
«Ելի համալսարանի բնապահպանական քաղաքականության եւ իրավունքի կենտրոնը հրախարակել է 2022 թվականի աշխարհի էկոլոգիապես ամենամաքուր երկրների վարկանիշային աղյուսակը: Այդ աղյուսակը չափում է պետության ձեռքբերումները բնապահպանական վիճակի տեսանկյունից, հիմնվում է բնական պաշարների կառավարման 22 ցուցանիշների եւ 10 կատեգորիաների վրա, որոնք շրձջակա միջավայրի պահպնության հարցերին անդրադառնում են էկոհամակարգի կենսունակության, կենսաբազմազանության պահպանման, կլիմայի փոփոխմանը հակազդելու, բնակչության առողջական վիճակի, շրջակա միջավայրի տնտեսական գործունեությամբ ծանրաբեռնվածության տեսանկյունից, ինչպես նաեւ չափում են պետական քաղաքականության արդյունավետությունը բնապահպանության ոլորտում: Եվ ահա, 2022-ի վարկանիշային աղյուսակում Հայաստանը զբաղեցնրել է 56-րդ տեղը, Ադրբեջանը՝ 104-րդ»,-ասաց Փաշինյանը: Նա նաեւ հավելեց, որ Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր իրավական ուժ ունեցող որոշումը հնարավորություն է տալիս խնդրի շուրջ ավելի մեծ միջազգային կոնսոլիդացիա ապահովել Ադրբեջանի կողմից ԼՂ-ում վարվող էթնիկ զտման քաղաքականությանը հակազդելու համար։
Այս առումով չափազանց կարևոր է միջազգային մեխանիզմների շրջանակներում Բաքվի ու Ստեփանակերտի միջև երկխոսությունը ԼՂ հայերի անվտանգության ու իրավունքների ապահովման նպատակով»,- կառավարության նիստին ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նմանատիպ նյութեր
950 դիտում
17:03 11-12-2022
Ադրբեջանը նոտա է հղել Ռուսաստանին՝ Լեռնային Ղարաբաղում հանքավայրեր այցելելու հարցով
2637 դիտում
10:37 27-04-2019
Նիկոլ Փաշինյանը մինչև հեղափոխությունը գրանցված 28․000 աշխատատեղերը վերագրում է իր իշխանությանը․ «168 ժամ»
Այս բաժնից
514 դիտում
16:16 20-01-2025
Աշոցքի և Սիսիանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում. Արթիկ-Ալագյազ ճանապարհին բուք է
1009 դիտում
15:40 20-01-2025
Հորս և Սերժ Սարգսյանի կողմնակիցների միջև բարձր մակարդակում լարվածություն չկա. Լևոն Քոչարյան
775 դիտում
15:09 20-01-2025
2024թ.-ի ընթացքում 37 ծառայողի նկատմամբ նշանակվել է «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ