211652_close_icon
views-count1952 դիտում article-date 22:37 19-12-2018

Կայացել է ՀՖՖ-ի և «ՓԻՓԼ» խնամքի ծառայություն էկո ստարտափի համատեղ միջոցառումը.

Դեկտեմբերի 19-ին՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, կայացավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և «ՓԻՓԼ» խնամքի ծառայություն էկո ստարտափ ընկերության համատեղ միջոցառումը:  Տարբեր տեսակի հաշմանդամություն ունեցող երեխաները բաժանվել էին երկու խմբի՝ «Փիփլ Սեր» և «Փիփլ Կյանք»: Թիմերի ֆուտբոլիստներին ուղեկցում էին Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Տիգրան Բարսեղյանը, Արտակ Եդիգարյանը, Ռումյան Հովսեփյանը, Արթուր Քարտաշյանը և նախկին ֆուտբոլիստ, ՀՖՖ սկաուտինգի բաժնի պետ Ռոբերտ Արզումանյանը: Հանդիպումն ավարտվեց 7:7 հաշվով, և թիմերն իրացրեցին հետխաղային 11-մետրանոցներ: Այստեղ ևս հավասարություն էր, և թիմերը, ի տարբերություն ֆուտբոլային պաշտոնական հանդիպումների, չիրացրեցին այնքան հարվածներ, մինչև որ պարզեն հաղթողին: Կարելի է ասել, որ այս դեպքում հաղթեց բարեկամությունը: Վերջում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատակիցները նվերներ հանձնեցին երեխաներին: 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր