1879 դիտում
10:24 20-12-2018
Եթե հետախուզական տվյալների պակաս չի եղել, ապա ինչո՞ւ իշխանությունները բավարար քայլեր չեն ձեռնարկել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին իր խորհրդականի պաշտոնում նշանակելու որոշումը կայացնելիս ուշագրավ հայտարարություն է արել:
Ինչպես հայտնի է, 2016թ. Կարապետյանը զբաղեցնում էր ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնը և ապրիլյան պատերազմից որոշ ժամանակ անց՝ ապրիլի 26-ին, Սերժ Սարգսյանի հրամանագրով` ազատվեց աշխատանքից, քանի որ շատերը նաև նրան էին համարում հիմնական պատասխանատուներից:
Եվ, ահա, Փաշինյանը երեկ հայտարարել է. «Նրանք, ովքեր ասում են, թե Արշակ Կարապետյանն է քառօրյա պատերազմի պատասխանատուն, նրանք ասում են, որ նրանից վերև ոչ մեկը պատասխանատու չէ… Ես քառօրյա պատերազմի վերաբերյալ կարդացել եմ տասնյակ, եթե ոչ հարյուրավոր էջերով գաղտնի նյութեր և այդ նյութերում ոչինչ չեմ գտել հետախուզական տվյալների բացակայության կամ պակասության մասին»:
Փաստորեն, ՀՀ վարչապետի խոսքերից կարելի է եզրակացնել, որ հայկական հետախուզությունն ապրիլյան պատերազմից առաջ հակառակորդի զինուժի տեղաշարժի մասին ժամանակին ներկայացրել է զեկույցներ, բայց նախկին իշխանության ներկայացուցիչներն ընթացք չեն տվել՝ ցուցաբերելով հանցավոր անգործություն կամ անտարբերություն: Ի դեպ, պատերազմից հետո այս մասին շատ-շատ է խոսվել, նման կասկածներ մշտապես եղել են:
Ու հիմա տրամաբանությունը ենթադրում է, որ Փաշինյանի երեկվա հայտարարություններին պետք է հետևեն իրավական գործողությունները: Պետք է քրեական գործ հարուցել պարզելու` եթե հետախուզական տվյալների պակաս չի եղել, ապա ինչո՞ւ այն ժամանակ իշխանությունները բավարար քայլեր չեն ձեռնարկել` ռազմական լայնածավալ գործողություններին պատրաստվելու և դիմակայելու կամ այդ գործողությունները կանխելու ուղղությամբ:
Հիշո՞ւմ եք՝ ժամանակին նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն էլ հայտարարել էր, թե անորակ վառելիքի պատճառով զրահատեխնիկան ապրիլյան պատերազմի ժամանակ չէր աշխատել: Նախկին իշխանությունները պնդում էին, որ նման բան չկա: Հիմա սա առիթ է նաև այդ հայտարարությունների ճշմարտացիությունը պարզելու համար:
Իսկ մինչ այդ ճիշտ կլիներ, եթե այս բոլոր հարցերի պատասխանը տար ինքը՝ Արշակ Կարապետյանը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2050 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9142 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2173 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան