1768 դիտում
12:05 20-12-2018
Արման Թաթոյանը մասնակցել է ՌԴ Պետական դումայում կազմակերպված խորհրդարանական լսումներին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ՌԴ-ում մարդու իրավունքների հանձնակատարի հատուկ հրավերով Մոսկվայում մասնակցել է Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության և Մարդու իրավունքների հանձնակատարի հաստատության 25- ամյակին նվիրված խորհրդարանական լսումներին։
Միջոցառման ընթացքում տեղի են ունեցել քննարկումներ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ոլորտում արդի հիմնախնդիրների, օտարերկրյա պետություններում քաղաքացիների իրավունքների ապահովման, ՌԴ սուբյեկտներում մարդու իրավունքների հանձնակատարների գործունեության կազմակերպման ընդհանուր սկզբունքներին առնչվող դաշնային օրենքի նախագծի և մի շարք այլ հարցերի վերաբերյալ:
Արման Թաթոյանը խորհրդարանական լսումների ժամանակ հանդես է եկել ելույթով, ներկայացրել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի տեսլականը Սահմանադրության, իրավունքի գերակայության և Օմբուդսմանի՝ որպես սահմանադրական հաստատության դերի մասին։
Միջոցառմանը մասնակցել են ՌԴ Պետական դումայի մշտական կոմիտեների նախագահներ, Պետական դումայի պատգամավորներ, ՌԴ սուբյեկտների մարդու իրավունքների հանձնակատարներ, գործադիր իշխանության դաշնային մարմինների, մարդու իրավունքների և քաղաքացիական հասարակության զարգացման հարցերով ՌԴ նախագահին առընթեր խորհրդի, ՌԴ հանրային պալատի և ՌԴ սուբյեկտների պետական իշխանության մարմինների ներկայացուցիչներ, ինչպես նաև օտարերկրյա պետությունների օմբուդսմաններ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Նմանատիպ նյութեր
91822 դիտում
13:54 22-10-2020
ՌԴ Պետդումայում հայտարարել են ԼՂ գոտում ՌԴ դեսանտային օպերացիայի հնարավորության մասին
924 դիտում
14:39 13-06-2014
Արտգործնախարարը ելույթ ունեցավ Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խորհրդարանական լսումներին
Այս բաժնից
949 դիտում
10:49 15-01-2025
ՀՀ քաղաքացին շատ է աշխատելու, շատ չի վաստակելու, սակայն ստիպված շատ ծախսելու է. պատգամավոր
814 դիտում
10:25 15-01-2025
Անահիտ Մանասյանը «Սևան» ՔԿՀ-ում հանդիպումներ է ունեցել ազատազրկված անձանց հետ
1318 դիտում
10:09 15-01-2025
Առաջիկայում Նիկոլ Փաշինյանը կհայտարարի Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին. Վանեցյան