211652_close_icon
views-count2511 դիտում article-date 12:57 21-12-2018

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը համաձայնեց 5,7 մլրդ դոլար հատկացնել Մեքսիկայի հետ սահմանի արգելապատի համար

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը դեկտեմբերի 20-ին ընդունել է բանաձևի նախագիծ մինչև 2019 թվականի փետրվարի 8-ը դաշնային կառավարության աշխատանքի հերթական ժամանակավոր երկարաձգման մասին՝ դրանում ներառելով 5,7 միլիարդ դոլարի չափով ծախսեր՝ Մեքսիկայի հետ սահմանին պարսպի կառուցման համար: Ինչպես հայտնում է Tass գործակալությունը, քվեարկությունը հեռարձակվել է երկրի օրենսդիր մարմնի ստորին պալատի կայքում։ Բանաձևի պաշտպանությամբ հանդես է եկել 217 կոնգրեսական, դեմ՝ 185-ը: Այժմ օրինագիծը ներկայացվում է ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի քննարկմանը, որն ավելի վաղ նույնպես ընդունել է համանման բանաձև, բայց առանց այնտեղ արգելապատի համար պահանջվող ծախսերի ներառման: Սպասվում է, որ Սենատն օրինագծի քննարկմանը ձեռնամուխ կլինի դեկտեմբերի 21-ին՝ տեղական ժամանակով կեսօրից հետո։

Նմանատիպ նյութեր