25215 դիտում
13:58 21-12-2018
Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. Ոստիկանության Զորքերի 35-ամյա ծառայողը BMW-ով հարվածել է խոշոր եղջերավոր անասունին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցելԱրմավիրի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում Արմավիր քաղաքի բնակիչ՝ 35-ամյա Արմեն Գաբրիելյանը իր վարած BMW մակնիշի 35 OR 011 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 24 կմ հատվածում դեպի Արմավիր ընթանալիս հարվածել է խոշոր եղջերավոր անասունի։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարվածի արդյունքում, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, սակայն կովի ոտքը կոտրվել է։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչ Հարություն Հովհաննիսյանն ու տեսուչ Եղիշե Եղյանը։
Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ հերթապահ մասի պետի գլխավորությամբ։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը ծառայում է Ոստիկանության Զորքերում։
Օպերատիվորեն ժամանել է նաև «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը։
Ֆոտոլրագրողը հայտնում է՝ դեպքի վայր է ժամանել նաև անասնաբույժը, ով հայտնեց, որ կովին պետք է շտապ մորթել, որպեսզի միսը չփչանա, ինչն էլ արեցին տերերը։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+