211652_close_icon
views-count2361 դիտում article-date 23:17 21-12-2018

Ռումինիայում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել TAROM ավիաընկերության գլխավոր տնօրեն Վուլֆ Վերներ-Վիլհելմի հետ

Դեկտեմբերի 21-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը հանդիպեց TAROM ավիաընկերության գլխավոր տնօրեն Վուլֆ Վերներ-Վիլհելմի (Wolff Werner-Wilhelm) հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին 2019թ. ապրիլին Բուխարեստ-Երևան ուղիղ չվերթերի բացման և հետագա ծրագրերի հետ կապված մի շարք հարցեր: Կողմերն երկուստեք ընդգծեցին, որ քաղաքական և կազմակերպչական առումով չվերթների մեկնարկի կազմակերպման գործում կարևոր էր Ռումինիայում Հայաստանի և Հայաստանում Ռումինիայի դեսպանությունների ներգրավվածությունը: Դեսպանն իր համոզմունքը հայտնեց, որ TAROM ավիաընկերության կողմից Բուխարեստ-Երևան ուղիղ չվերթերի բացումը խորապես կնպաստի առևտրատնտեսական հարաբերությունների, զբոսաշրջության և գործարար կապերի զարգացմանն ու ընդլայնմանը: Զրուցակիցներն անդրադարձան նաև առաջին չվերթի իրականացման հետ կապված միջոցառումների կազմակերպման, ինչպես նաև տեղեկատվական իրազեկության բարձրացման նպատակով ձեռնարկվելիք քայլերին:

Նմանատիպ նյութեր